հրշեջներ
Հրդեհ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տներից մեկում
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին, ժամը 11։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան…
Վանաձորում տնակ է այրվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17։38-ին Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող տնակում։ Հրդեհը մեկուսացվել…
Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 27-ին, ժամը 15:56-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:45-ին, մարվել՝ 18:35-ին: Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ:
ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին
Արցախի բնակչության համար ԱԻՆ-ի կենտրոնական պահեստ ուղարկվող բեռների ծավալները մարտական գործողությունների ավարտով պայմանավորված նվազել են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հումանիտար օգնության ընդունումը, տեսակավորումն ու փոխանցումն Արցախի, Հայաստանի մարզերի և Երևանի վարչական շրջանների լիազոր մարմիններին: Այս առումով նախարարության գործառույթներն այսքանով սահմանափակվում են: Հոկտեմբերի 1-ից մինչ օրս հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 84, իսկ դեպի Հայաստանի…
Հրդեհ է բռնկվել Հովք գյուղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 17-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովք գյուղում՝ գյուղապետարանի դիմաց, այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 14:32-ին: Այրվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող…
Արտենի գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր
Նոյեմբերի 15-ին` ժամը 13:51-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղում այրվում է խոտի դեզ: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտենի գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը…
Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Նոյեմբերի 12-ին` ժամը 14։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 44 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 5-րդ հարկի…
Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը: Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան: Փրկարար…
Հրդեհ Գեղարքունիքի մարզում. այրվել է անասնակեր
Հոկտեմբերի 31-ին, ժամը 10։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:57-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։
Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՆ
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարը, ադրբեջանական զինուժն անցած գիշեր հրթիռակոծել է խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով Մարտակերտում բնակելի տուն է այրվել։ Տեղում հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները։ Հրթիռակոծությունից հետո…
Մադինա գյուղում հրդեհ է բռնկվել
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։07-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։42-ին։
Նավուր գյուղում բռնկված հրդեհը մարվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ եպտեմբերի 22-ին, ժամը 03:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր…
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում իրականացնում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման…
Մատենադարանի հետնամասում հրդեհ է բռնկվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու…










