ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։07-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։42-ին։
