ձերբակալություն
Անչափահասի սպանություն՝ Լոռու մարզում. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 16:20-ին, Լոռու մարզի` 2004 թվականին ծնված բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, հեմոռագիկ շոկ՝ 4-րդ աստիճանի ագոնալ վիճակով» ախտորոշմամբ ընդունվել է ՀՀ ԱՆ «Տաշիր բժշկական…
Ինտերպոլը Վրաստանում փնտրում է թրաֆիքինգի զոհ դարձած 11-ամյա ամերիկացու
Վրաստանում անցած շաբաթ ձերբակալված ուկրաինուհին մեղադրվում է անչափահասների թրաֆիքինգի մեջ: 37-ամյա Յուլիա Սուսլյակը Մոսկվա-Թբիլիսի չվերթով ապրիլի 8-ին 10 երեխայի հետ ժամանել էր Վրաստան: Ըստ փաստաթղթերի՝ բոլոր անչափահասները կրում են նրա ազգանունը: Նա վրացի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ Զուգդիդի քաղաքում նրա բոլոր երեխաները թունավորում ախտոոշմամբ հայտնվել էին հիվանդանոցում։ Ուկրաինուհին հայտնվել էր…
Ասանժի հայրը որդու արտահանձնումը կապում է Էկվադորին տրված վարկի հետ
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտնել է, որ որդու ձերբակալությունը կապված է եղել Էկվադորի համար Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի հետ։ «Էկվադորը չունի իր արժույթը, ԱՄՆ դոլար է օգտագործում։ Այն կստանա ԱՄՀ-ի վարկը, բայց դուք չեք կարող ԱՄՀ-ի վարկ ստանալ, եթե դրան հավանություն չտա ԱՄՆ-ը»,- ասել է Շիպտոնը 60 Minutes Australia հեռուստաալիքի հետ…
Բրազիլիայում իրավապահները թութակի են ձերբակալել
«Օ Globo» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Բրազիլիայում ոստիկանությունը ձերբակալել է մի թութակի, որն իրավապահների մոտենալու մասին նախազգուշացրել է թմրանյութերի դիլերներին: Իրավապահները կարծում են, որ թռչնի տերերը սովորեցրել են թութակին՝ վտանգի դեպքում նախազգուշացնել։ Նշվում է, որ թութակը ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ պորտուգալերենով սկսել է բղավել՝ «Մայրիկ, ոստիկանություն»: Ըստ հեռուստաալիքի՝ ոստիկանությունը, այնուամենայնիվ, հասցրել է ձերբակալել թմրամիջոցների դիլերներին
Շրի Լանկայում պայթյուններից հետո ձերբակալել են 24 մարդու
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 24 մարդու՝ կապված կիրակի կղզում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետ, փոխանցում է ոստիկանութան ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվել էր 13 ձերբակալվածի մասին: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածները տեղափոխվել են քրեական հետաքննությունների դեպարտամենտ․ նրանք հսկողության տակ են: Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի,…
Միհրան Պողոսյանը ձերբակալվել է
Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը հետախուզման մեջ է, Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել ու ձերբակալվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նաև ասել է որ Միհրան Պողոսյանին արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է: Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ…
Պերուի նախկին նախագահը ինքնասպանությունից առաջ գրություն է թողել
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել՝ հայտնելով, որ մեղավոր չէ կոռուպցիայի մեջ, հաղորդում է El Tiempo-ն։ Նախկին նախագահը նամակում գրել է, որ կաշառք չի վերցրել․ «Երկրի կառավարման հարցում իրենց սխալների համար մեր ընդդիմադիրներն ընտրել են իմ անվան քրեականացումը։ Բայց նրանք ոչինչ չեն գտել, ես կրկին հաղթեցի նրանց, որովհետև նրանք երբեք ոչինչ…
Զելենսկու տան մոտ ձերբակալել են գնդացիրով մարդկանց
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու տան մոտ ոստիկանությունը ձերբակալել է զինված անձանց, որոնք «վրեժխնդրության նկատառումներով մահափորձի էին պատրաստվում»։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքով՝ չարագործներն իրենց մեքենայի հետևի նստատեղերը հանել էին ու դրանց փոխարեն տեղադրել ԴՇԿ գնդացիր՝ խոցման ավելի քան 3 կմ հեռահարությամբ։ Իրենց «զոհին» նրանք սպասել…
Բացահայտվել է 81-ամյա տղամարդու սպանությունը. երկու անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Էջմիածին քաղաքի բնակչի սպանությունը: Երկու անձ ձերբակալվել է: 2019թ. ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, Էջմիածին քաղաքի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ վերջինս չի կարողանում կապ հաստատել իր կնոջ հոր` նույն քաղաքի՝ 1938թ. ծնված բնակչի…
Սուդանի նախկին կառավարության անդամները ձերբակալվել են․ ցույցերը շարունակվում են
BBC-ի փոխանցմամբ՝ Սուդանի զինվորական խորհուրդը ձերբակալել է նախկին կառավարության անդամներին, իսկ ցուցարարները շարունակում են մնալ փողոցներում: Նրանք պահանջում են անցնել քաղաքացիական կառավարման։ Զինվորական խորհուրդը հայտարարել է, որ ընդդիմությանը թույլ կտա վարչապետ ընտրել, իսկ զինվորականները չեն ցրի ցուցարարներին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Սուդանում տեղի էր ունեցել զինվորական հեղաշրջում, և երկրի նախագահ Օմար ալ Բաշիրը ձերբակալվել էր:…
Զարթոնք գյուղում խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու անձ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ: Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից…
Զարթոնքի գյուղապետի թոռը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ: Ձերբակալվողներից մեկը գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռն է: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. հնչել են կրակոցներ: Գյուղացիների մի մասը գյուղապետի…
Եվրահանձնաժողովն արձագանքել է Ասանժի ձերբակալությանը
Եվրահանձնաժողովն արձագանքնել է WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը և նշել, որ այդ ամենն իրենք համարում են մասնավոր դատական գործընթաց. «Մենք չունենք մեկնաբանություն, որը վերաբերում է մասնավոր դատական գործընթացներին․ դա համապատասխան դատական մարմինների հարց է՝ մասնավորապես բրիտանացի դատավորների»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապրիլի 11-ին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի…
«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ «Սպայկա»-ի աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առաջ։ Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության…
Հրամանատարին սպանելու փորձի մեջ կասկածվող անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է հրամանատարին սպանելու փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։…