ձերբակալվածներ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված էթնիկ հայերին՝ հորդորելով արդարադատություն և հաշտեցում։
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: 2022թ. օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` «Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր,…
2021 թվականի օգոստոսի 14-ին` ժամը 21:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում, վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու անձ մահացել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ 39-ամյա տղամարդը բանկից գումար է հափշտակել, թմրամիջոց ու զենք պահել Հետախուզվողը հայտնաբերվել է Օրբելու փողոցում «Նույն…
Հուլիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՄԻՊ ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, Լոռու մարզի ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայրեր և հոգեբուժարան, այս մասին գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը…
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք 2021 թ. հունվարի 30-ին ձերբակալվել էին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ վերջին 1 օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 96 փախստական։ Ընդհանուր առմամբ,…
Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է` որպես ահաբեկիչներ:Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով…
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները այսօր Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալվածներին պահելու վայրում առանձնազրույց են ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ստուգման ենթարկել նրան ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Մասնավորապես, այսօր Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վաղ առավոտից Պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել ահազանգեր…
Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ «Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու…
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։ 6 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալվածների պահման վայր: 1 խումբ իրակացրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում ֆիզիկական ներկայությամբ , իսկ ևս 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ։ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1556450274542431
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում և այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսևորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Արդեն ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հակաիրավական վարքագիծ դրսևորած մյուս անձանց ինքնությունը պարզելու…
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Բելառուսում ոստիկանները, օդ կրակելով, փորձել են կանխել ընդդիմադիր ցուցարարների կուտակումները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կեցավայր հանդիսացող «Դռոզդի» պետական ամառանոցի հարևանությամբ։ Մինչ այս հայտնել էինք, որ այսօր Մինսկում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների թիվը հասել է շուրջ 150 հազարի։ Հաղորդվում է, որ բերման է ենթարկվել բողոքի ակցիաների առնվազն 250 մասնակից։ Ամբոխը բացականչում է Լուկաշենկային պաշտոնաթող լինելու…
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ուրբաթ օրը երկրում մասսայական միջոցառումների մասին օրենքի խախտման համար ձերբակալվել է 41 անձ: «Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, երկրում անցկացվել են հասարակական-քաղաքական մասսայական միջոցառումներ: Ներքին գործերի նախարարության կողմից անհրաժեշտ միջոցներ են կիրառվել հասարակական կարգի և հանրային անվտանգության պահպանման համար: Երեկ մասսայական միջոցառումների մասին օրենքի խախտման համար ձերբակալվել է 41 անձ»,-…