ձյուդո
Նոր գույք՝ Գորիսի պատանի ձյուդոիստների համար. մարզադպրոց է այցելել Կարեն Գիլոյանը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և այլ ներկայացուցիչներ երեկ՝ փետրվարի 3-ին, այցելել են Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց՝ գույքով զինելու մարզադպրոցի՝ վերջերս բացված ձյուդոյի խմբակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Ամերիկացի Չեն Նեյթանը…
Սամբոյի և ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի Լևոն Հայրապետյանի անվամբ
Օգոստոսի 6-ին կառավարությունը նիստում անդրադարձել է նոր ձևավաչափով կառավելության անելիքներին, որոնցից մեկը կներկայացնենք ստորև։ «Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ կարևորելով…
Օլիմպիական խաղեր․ հայ ձյուդոիստը պարտվեց հենց մեկնարկում
Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց հայազգի ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը։ Ցավոք, հենց առաջին գոտեմարտում Կարապետյանը պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին։ Նշենք, որ հայ ձյուդոիստը մեկնարկել էր 1/16-րդ եզրափակչից ու հանդես էր գալիս 73 կիլոգրամ քաշային կարգում։ Հիշեցնենք, որ Կարապետյանը 2018 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Նշենք նաև, որ մենք ձյուդոյում այլ մասնակից չունենք։
Ձյուդո․ Կարապետյանը կներկայացնի Հայաստանը Օլիմպիական խաղերում
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումներում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի (73 կգ քաշային կարգ) ուղեգիրը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Ֆերդինանդ Կարապետյանն առաջիկա Օլիմպիական խաղերում Հայաստանի 14-րդ ներկայացուցիչն է: Ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել ծանրորդներ Սիմոն…
Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնել են Բուդապեշտ
Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հավաքն անցկացվել է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի, երկրորդ մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հավաքի ավարտին Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնեցին Բուդապեշտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը վարկանիշ ձեռք բերելու վերջին…
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը նամակ է հղել ազգային ֆեդերացիաներին
Ձյուդոյի բոլոր ազգային ֆեդերացիաներին նամակ է հղել Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը։ «Ձյուդոյի միջազգային հարգելի ընտանիք, մենք ուշադիր հետևում ենք աշխարհի առողջապահական իրավիճակին, տարբեր երկրների կառավարությունների հրահանգներին և COVID-19- ի դեմ պայքարի ընթացքին: Ուրախ ենք, որ որոշ երկրներ իրենց սահմանները բացելու ճանապարհին են: Ֆեդերացիան քննարկում է համաշխարհային մրցաշարերի ժամկետները հետաձգելու հարցը: Երբ իրավիճակը կդառնա անվտանգ, կվերսկսվեն…
Հայտնի են ձյուդոյի Եվրոպայի առաջնության անցկացման նոր ժամկետները
Ձյուդոյի Եվրոպական միությունը հայտարարել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության նոր ժամկետներն ու անցկացման վայրը։ Նշվում է, որ այն անցկացվելու է նոյեմբերի 8-ից 10-ը՝ Պրահայում։ Միությունից հայտնում են, որ այն կլինի օլիմպիական վարկանիշ ձեռքբերելու համար կարևոր փուլերից մեկը։
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը կունենա վարկանիշային մրցաշարի կարգավիճակ
Ձյուդոյի եվրոպական միությունը տեղեկացնում է, որ 2021թ Եվրոպայի առաջնությունը կունենա օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ: Այն կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 2-ը՝ Պորտուգալիայի Լիսաբոնում: Պրահայում նշանակված Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է նոյեմբեր ամիս, որտեղ նույնպես խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Հետաձգվեց նաև ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Պրահայում՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի պատճառով ժամկետները երկու անգամ փոփոխվեցին, նախ՝ հունիս, ապա՝ նոյեմբեր։ Այս մասին տեղեկացնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան։ Մինչև հուլիսի վերջ չեղյալ են հայտարարվել նաև ֆեդերացիայի հովանու տակ անցկացվող բոլոր միջոցառումները, այդ թվում՝ դասընթացները և սեմինարները։ Մարզումային և մրցումային գործընթացին վերաբերող հարցերը…
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ձյուդոյի օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կոորոնավիրուսի պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը: Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30 –ը նախատեսված որակավորման մրցումները: Դա ներառում է Ռուսաստանի…
Ձյուդոիստների հավաքականը վերադարձել է Ղազախստանից
Ղազախստանի Ակտուա քաղաքում տեղի ձյուդոիստների հետ 14 –օրյա համատեղ մարզումներ անցկացնելուց հետո Հայաստան վերադարձավ մարզաձևի մեր հավաքականը: Գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր մարզիկ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը հայտնեց, որ միջոցառումը լիովին ծառայեց նպատակին: Մեր 13 տղաների գերակշիռ մասը մրցափորձի պակաս ունի: Այն ինչ որ չափով հարստացնելու համար պարապմունքները հագեցած էին գոտեմարտերով: Ընթացիկ մրցաշրջանում, սա, կարելի է…
Գոնե Դյուսելդորֆում կարողանա հանդես գալ․ Դավթյանը՝ Կարապետյանի մասին
Ինչպես հայտնի է, Իսրայելի մայրաղաղաք Թել Ավիվում օրերս ավարտված ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / մաքուր հաղթանակներ տոնեց մրցակիցների նկատմամբ ու մտավ եզրափակիչ։ Բայց հաղթողի կոչման համար պայքարին մեր մարզիկը վնասվածքի պատճառով չմասնակցեց և բավարարվեց երկրորդ մրցանակով։ – Ափսոսում եմ , որ Փարիզում փետրվարի 7 – 8 -ին անցկացվող…
Հայ ձյուդոիստը Թել-Ավիվի Գրան Պրիում դուրս է եկել 1/4-րդ եզրափակիչ
Թել-Ավիվում ընթանում է Ձյուդոյի Գրան Պրին, որին մասնակցում է նաև հայազգի Ֆերդինանդ Կարապետյանը։ Հայ մարզիկը կարողացել է արդեն դուրս գալ 1/4-րդ եզրափակիչ։ Նա 1/16-ում հաղթել է Մարկո Մադալոնիին, իսկ 1/8-ում ժամանակից շուտ առավելության հասել Ալիբեկ Սերիկիի նկատմամբ։
Հայ ձյուդոիստները՝ օլիմպիական մարզումային ճամբարում
Ձյուդոյի Եվրոպական միությունը նոր մրցաշրջանում, Ավստրիայի Միտերսիլ քաղաքում, կազմակերպել է հերթական օլիմպիական մարզումային ճամբարը: Աշխարհի 67 երկիր ներկայացնող շուրջ 1500 մասնակիցների թվում զգալի տոկոս են կազմում հեղինակությունները: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ պարապմունքներին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրայելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանը և Բորիս Շատվերյանը:…
Քայլ առ քայլ գնում ենք առաջ․ Հովհաննես Դավթյան
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 10-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ հավաքի նպատակը ձյուդոիստների ֆիզիկական վիճակը բարելավելն է հունվարից մեկնարկելիք միջազգային մրցաշարերից ու հավաքներից առաջ։ «Այս հավաքին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն ձյուդոիստները: Նրանցից ակնկալիքները շատ են, բայց անելիքներն էլ են շատ։ Իմ նպատակը գիտելիքներս և…













