Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ձյուդոյի օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը

Հրապարակող՝

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ձյուդոյի օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կոորոնավիրուսի պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը:

Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30 –ը նախատեսված որակավորման մրցումները: Դա ներառում է Ռուսաստանի Եկատերինբուրգում, Վրաստանի Թբիլիսիում, Թուրքիայի Անթալիայում նախատեսված «Գրան պրի» , ինչպես նաև մայրցամաքային մրցաշարերը:

Ավաղ, այժմ իրավիճակը վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Այս պահին մեծ նշանակություն ունի պահպանել ձյուդոիստների մեծ ընտանիքը և ապահովել արդար հնարավորությունները օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակից բոլոր մարզիկների համար:

Երեկ հայտնել էինք , որ Եկատերինբուրգ ` միջազգային վարկանիշային մրցաշարի կմեկնի մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Բայց, ինչպես հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան,նշած մրցաշարը նույնպես հետաձգվել է:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

Ամենաթարմ