fbpx
Սպորտ
20:40 15/01/2020

Հայ ձյուդոիստները՝ օլիմպիական մարզումային ճամբարում

Ձյուդոյի Եվրոպական միությունը նոր մրցաշրջանում, Ավստրիայի Միտերսիլ քաղաքում, կազմակերպել է հերթական օլիմպիական մարզումային ճամբարը: Աշխարհի 67 երկիր ներկայացնող շուրջ 1500 մասնակիցների թվում զգալի տոկոս են կազմում հեղինակությունները:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ պարապմունքներին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրայելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանը և Բորիս Շատվերյանը: Ճամբարի մասնակիցները վերջին մարզումներն են անցկացնում և վաղը երեկոյան մեր թիմը կվերադառնա հայրենիք:

Տանը ձյուդոիստները կշարունակեն նախապատրաստվել պատասխանտու մրցաշարերին: Հունվարի 25 –ին Թել Ավիվում, ապա` փետրվարի 8-ին Փարիզում կմեկնարկեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Դրանք հաջորդաբար կանցկացվեն մինչև մայիսի 25 –ը ,երբ մարզաձևի միջազգային ֆեդերացիան կհրապարակի Տոկիո մեկնողների ցանկը:

Յուրաքանչյուր քաշային կարգում կընդգրկվեն 1-25 –րդ տեղերը զբաղեցնող վարպետները: Հայաստանի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը / 73կգ / միավորների քանակով, իր քաշային կարգում, առայժմ 32 –րդ հորիզոնականում է:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ