Ղրիմ
Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ, դրան այլընտրանք չկա՝ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Ղրիմի ապաօկուպացիան անհրաժեշտ է աշխարհում կարգուկանոն հաստատելու համար, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ընդգծել է նա։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրիյ Սիբիգան հայտարարել էր, որ հաջող հակահարձակման դեպքում Կիևը պատրաստ կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ…
Կիևյան շրջանային դատարանը մինչև դեկտեմբերի 8-ը ձերբակալել է Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության գործով անցնող հինգ մարդու։ «Երեկ Կիևյան շրջանային դատարանը Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության գործով անցնող հինգ մարդու հանդեպ որպես խափանման միջոց ընտրել է երկու ամսով՝ մինչև դեկտեմբերի 8-ը ձերբակալությունը»,- տեղեկացրել են դատարանում։ Խոսքը Արտյոմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբայի եւ Արթուր Թերջանյանի…
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է , որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի 5, Ուկրաինայի և Հայաստանի 3 քաղաքացիներ: Հրապարակվել է նաև Հայաստանի քաղաքացու անունը՝ Արթուր Տարչանյան: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթուցիկ սարքը,…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային։ «Միջազգային իրավունքը պահանջում է, որ Ղրիմը վերադարձվի Ուկրաինային: Սա չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի և համաշխարհային անվտանգության համակարգի, կայունության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնականության համար»,- Էրդողանի ելույթը մեջբերում է Ուկրինֆորմ գործակալությունը։ Կիևում Ղրիմի պլատֆորմի երկրորդ գագաթնաժողովին մասնակցում…
Հարյուրից ավելի մասնավոր տներ և ավելի քան 200 բակեր ջրածածկ լինեն Ղրիմում: Այս մասին,հայտնում է Ղրիմի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը: «209 տնամերձ տարածքներ, 112 տնատիրություններ, երեք բազմաբնակարան շենքեր և սոցիալապես կարևոր երկու օբյեկտներ»,-նշվում Է ԱԻՆ-ի վերջին ամփոփագրում: Վերջին տեղեկատվության համաձայն, Սիմֆերոպոլի շրջանի տարածքում հեղեղվել են հինգ, Բելոգորսկի շրջանում՝ չորս բնակավայրեր: Տեղատարափները հունիսի 26-ին հեղեղումներ են առաջացրել…
Ռուսական կողմը հայտարարել է, որ Ղրիմից հեռացրել է տասը ռազմական շարասյուն՝ բեռնված ծանր և վտանգավոր բեռներով։ Այս մասին գրում է Interfax-ը։ Նշվում է, որ զորավարժությունների ավարտից հետո ռուս զինվորականները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ չի տեսնում ռուսական զորքերի իրական դուրսբերում։ ԱՄՆ-ն էլ իր հերթին հայտարարել է,…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 14-ին ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին ու նշեց, որ իրենց վախեցնում են մեծ պատերազմով, սակայն Ուկրաինան ուժեղ է, քան երբևէ։ Նրա խոսքով՝ Ղրիմն ու Դոնբասը լինելու Ուկրաինայի կազմում, սակայն դա տեղի է ունենալու միայն դիվանագիտական ճանապարհով։ Զելենսկին ասել է, որ հրամանագիր է ստորագրել՝ փետրվարի 16-ը երկրում «Միասնության օր» հայտարարելու մասին։…
Ղրիմի թերակղզու արևելյան հատվածում ռուսական զինված ուժերը լայնածավալ զորավարժություն են սկսել։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ զորավարժությանը ներգրավված է շուրջ 2 հազար զինվորական ու 200 միավոր տեխնիկա։ Զորավարժությունը մեկնարկելու է այսօր ու ավարտվի սեպտեմբերի 30-ին։ Ըստ աղբյուրի՝ դրանց նպատակը պաշտպանական վարքագիծ իրականացնելն է ու կրակային վարժանքներ կատարելը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2022 թվականի համար պաշտպանական բյուջեի նախագիծը: Նշվում է, որ ԱՄՆ կոնգրեսականները մտադիր են երկարաձգել Պենտագոնի և ՌԴ ՊՆ համագործակցության՝ արդեն մի քանի տարի ձգվող սահմանափակումները: Նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ սուվերեն պարտքի և ռուս որոշ պաշտոնյաների դեմ: Միաժամանակ, առաջարկվում է երկարաձգել սահմանափակումը, որ վերաբերում է «Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի սուվերենությունը ճանաչող…
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում և Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին բացատրել իրերի իրական վիճակը: «Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների հայտնած դիրքորոշումը, մենք դա բացարձակ սխալ ենք համարում: Մենք պատրաստ ենք և համբերությամբ լցված ՝ մեր թուրք գործընկերներին, ինչպես…
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց հավասարության հիման վրա։ «Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման մեր պատրաստակամությունը, որը պետք է հիմնված լինի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության, այլ…
Հայաստանում, ինչպես նաև Արցախում, տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, ուղղակի ի տարբերություն Արցախի, այստեղ չի հրապարակվել այդ ակտը, ինչպես որ դրա մասին հայտնեց Արայիկ Հարությունյանը, որ իր որոշումները հաստատվելու է Անվտանգության խորհրդի կողմից։ Քանի դեռ ժողովուրդը ամբողջապես չի մտնում կեղծ տեղեկատվական հոսքերի մեջ, և փորքր ինչ տարբերում է ճշմարտությունը ստից, դա ետ է պահում, որ…