Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ. Լավրով

Հրապարակող՝

lavrov-o-sankcijah-vada-est-zhelajuschie-postavit-rossiju-v-polozhenie-obvinjaemoj_15747782861656579676

Ամենադիտվածներ

РИА Новости-ի հաղորդմամբ՝  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց հավասարության հիման վրա։

«Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման մեր պատրաստակամությունը, որը պետք է հիմնված լինի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության, այլ ոչ թե միակողմանի գործողությունների և նախապայմանների հիման վրա»,- ընդգծել է Լավրովը։

Նշենք, որ Դոնբասում և Ղրիմի շրջակայքում տիրող իրավիճակի պատճառով սրվել են Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի երկրների հարաբերությունները սրվել են։

Ամենաթարմ