Ղրղզստան
Աթամբաևի կալանքը երկարաձգվել է
Ղրղզստանի մայրաղաքաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 26-ը: Այդ մասին TACC-ին հայտնել է Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: «Կալանքի տակ պահելու տեսքով խափանման միջոցն Աթամբաևի նկատմամբ երկարացվել է դատաքննության անցկացման ընթացքում, որն օրենքով շարունակվում է երկու ամիս»,-ասել է իրավաբանը: Նրա խոսքով՝ ավելի վաղ Աթամբաևի նկատմամբ կալանքը որպես…
Աթամբաևին հարկադրաբար բերման կենթարկեն
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը որոշել է բոյկոտել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին անօրինականորեն ազատ արձակելու գործով դատը և համապատասխան գրավոր հայտարարություն է արել: Դատարանը նրան հարկադրաբար բերման ենթարկելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: Հարկադրաբար բերման ենթարկելու հանձնարարությունը տրված է պահակային ծառայությանը. այդ դատավարության հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին, հավելել է…
Աթամբաևը հրաժարվել է դատարան ներկայանալ
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել է ներկայանալ դատարան, որտեղ քննվում է նրա դեմ հարուցված գործը: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: «Աթամբաևը որոշեց չներկայանալ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանում նշանակված նախնական լսումներին»,-ասել է նա: Նշենք, որ Պերվոմայսկի շրջանային դատարանի դիվանատանը, հոկտեմբերի 11-ին նախնական լսումներ են սկսվել 2013 թվականին բանտարկությունից քրեական…
ՀԱՊԿ-ը կկարգավորի արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու մեխանիզմը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդրի նիստում կփորձի կարգավորել արտակարգ իրավիճակների համատեղ արձագանքման մեխանիզմ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Ղրղզստանի նախագահի Պետական նստավայրում չորեքշաբթի տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 12-րդ նիստը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի և արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ «2011 թվականին մենք հաստատեցինք…
Ղրղզստանի նախագահը՝ միջազգային հարթակում ԵԱՏՄ-ի վերաբերյալ դրական պատկերացում ձևավորելու մասին
Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի անդամները նեղ կազմով նիստի ընթացքում անդրադարձել են միջազգային հարթակում միության վերաբերյալ դրական կարծիքի ձևավորման հարցին: Այս մասին հոկտեմբերի 1-ին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: «Նեղ կազմով նիստի ընթացքում մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել, որոնցից մեկը միջազգային հարթակում միության վերաբերյալ…
Արթուր Դավթյանը մեկնել է Ղրղզստան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Բիշքեկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդիանացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական նիստերի աշխատանքներին: ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 29-րդ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Կոորդիանացիոն խորհրդի 2018թ. գործունեության արդյունքները, հանցավորության դեմ պայքարում համատեղ ծրագրերով…
Ղրղզստանի նախագահը ժամանեց Հայաստան
Արդեն Հայաստանում է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Վերջինիս տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, ում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ժեենբեկովը Հայաստան է ժամանել, որպեսզի մասնակցի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվող Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Նշենք, որ դրան մասնակցելու են նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարներ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի…
Աթամբաևի կալանքը օրինական է ճանաչվել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը օրինական է ճանաչվել Բիշքեկի դատարանի կողմից: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասել է Աթամբաևի փաստաբանը՝ Սերգեյ Սլեսարևը: Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարի ապօրինի կալանքի բողոքը դատարանը չեղարկել է: Փաստաբանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ Աթամբաևը կալանքի տակ կմնա ամենաքիչը մինչև հոկտեմբերի 26-ը՝ հավելելով, որ Աթամբաևի իրենք արդեն…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ևս նպաստելու են փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝…
Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկում է
Ռուսական RBC պարբերականը հրապարակել է սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկ, որոնք արժե տեսնել: Ցանկում տեղ է գտել նաև Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը: «1980-ականներին կինոթատրոնն ամենամեծն էր Հայաստանում: Բացի այդ, այստեղ աշխատում էին ցուցասրահներ, պարային սրահներ և սրճարան: Թափանցիկ առաստաղը հնարավորություն էր տալիս դիտել աստղազարդ երկինքը: ԽՍՀՄ փլուզումից հետո կինոթատրոնի շենքը դատարկվեց։ 1990-ականներին այստեղ տեղակայված էին առևտրի…
ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը մեկնել է Ղրղզստան
Ղրղզստանի Հանրապետությունում օգոստոսի 27-ից 30-ը կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի օպերատիվ վարչությունների պետերի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը և քննարկումներին կմասնակցի ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Աթամբաևը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
Դատարանը երկու ամսով՝ մինչև հոկտեմբերի 26-ը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը: Ավելի վաղ դատարանի կողմից ընդունված որոշման համաձայն՝ Աթամբաևը կալանքի տակ պետք է մնար մինչև օգոստոսի 26-ը: Նախկին նախագահի փաստաբանական թիմը նոր որոշումը համարում է «օրենքի հերթական խախտում», գրում է Ազատությունը: 2011 թվականից վեց տարի Ղրղզստանը ղեկավարած Աթամբաևը ձերբակալվել էօգոստոսի 9-ին՝ երկու…
Օրբելի Համբարձումյանը նորամուտը նշանավորել է ֆանտաստիկ գոլով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օրբելի Համբարձումյանը իր նորամուտի հանիդիպումն է անցկացրել Ղրղզստանի առաջնությունը ներկայացնող «Ալայ» ակումբում։ Հայ ֆուտբոլիստն իր նորամուտը նշանավորել է շատ գեղեցիկ գոլով, որի շնորհիվ «Ալայը» նվազագույն հաշվով կարողացավ հաղթել «Իլբրիսին»։ Համբարձումյանը գոլը հեղինակել է 84-րդ րոպեին։
Աթամբաևը կմնա կալանքի տակ
Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: Բիշքեկի քաղաքային դատարանի նիստը՝ նվիրված Աթամբաևի փաստաբանի կողմից նրա ձերբակալման որոշման գանգատարկմանը, տեղափոխվել էր Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտե: Աթամբաևին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային…
Ղրղզստանի ներքին գործերի փոխնախարարին Աթամբաևի ձերբակալությունից հետո աշխատանքից ազատել են
Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը հրամանագիր է ստորագրել ՆԳ փոխնախարար Կուրսամ Ասանովի ազատման մասին՝ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալության շուրջ իրադարձությունների ծառայողական հետաքննության արդյունքներով։ Այս մասին հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Ղրղզական ոստիկանության շահերի դավաճանության և վստահության կորստի համար ծառայողական հետաքննության արդյունքներով առաջարկ է արվել զբաղեցված պաշտոնից ՆԳ փոխնարարին ազատելու մասին», – ասվում է հաղորդագրությունում:










