Ղրղզստան
Ղրղզները ոսկու հանքի տարածքից քարերով դուրս են քշել չինացիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ղրղզստանի բնակիչները քարերով վռնդել են ոսկի արդյունահանող չինական ընկերության աշխատակիցներին: Այս մասին հայտնել է БАСЕ լրատվամիջոցը: Տեղաբնակների պնդմամբ՝ ընկերությանը չէին մտահոգում բնապահպանական հարցերը, բնակիչները բազմիցս հաղորդել են ջրի և օդի աղտոտման դեպքերի մասին: Բացի դրանից՝ տեղի բնակիչները բողոքում են, որ չինացիներին ավելի շատ են վարձատրում, քան իրենց: Ղրղզները ծեծել են չինացիներին, տարածքից հանել չինական տեխնիկան:…
Ղրղզստանի նախկին նախագահը բերման է ենթարկվել
Բերման է ենթարկվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։ Նրան ոստիկանական շարասյունը ուղեկցում է Բիշքեկ։ Այս մասին Sputnik-ին հայտնել են իրենց աղբյուրները իրավապահ մարմիններից։ Հիշեցնենք, որ Ղրղզստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել Աթամբաևին անձեռնմխելիությունից և նախկին նախագահի կարգավիճակից զրկելու օգտին, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել: Նրա տան մոտ անցկացվել է հատուկ օպերացիա, որի ընթացքում…
Ղրղզստանում ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա՝ չնայած երկրում տիրող իրավիճակին
Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու հատուկ գործողությունը չի ազդի Ղրղզստանի կառավարության՝ օգոստոսի 8-9-ը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կառավարությունների ղեկավարների հանդիպում անցկացնելու պլանների վրա: Այս մասին Interfax-ին հայտնել է Ղրղզստանի վարչապետի մամուլի քարտուղար Ադիլեթ Սուլթանալիևը: Նրա խոսքով՝ ոչ մի ծրագիր չի փոխվում, և մասնակից երկրների պատվիրակությունները պետք է Չոլպոն-Աթա ժամանեն սահմանված ժամանակացույցով: Ժամանումը նախատեսված է օգոստոսի…
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև…
Ղրղզստանի նախկին նախագահի տան գրոհի ժամանակ տուժածների թիվը հասել է 48-ի
Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ընդունել՝ կապված երկրում իրավիճակի սրման հետ, որտեղ չորեքշաբթի բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների միջև։ Այս մասին TACC-ին հայտնել է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գուլմիրա Բորուբաևան: «Պետական սահմանի պահպանությունը իրականացվում է սովորական ռեժիմով: Մենք ուժեղացրել…
Ղրղզստանը միլիցիայի լրացուցիչ ուժեր է ուղարկել Տաջիկստանի հետ սահման
Ղրղզստանը իրավակարգը պահպանելու համար միլիցիայի լրացուցիչ ուժեր է ուղարկել Տաջիկստանի հետ սահմանի շրջան, որտեղ տեղի են ունեցել բախումներ երկու երկրների բնակիչների միջև, ասել է հանրապետության նախագահ Սոորոնբոյ Ժեենբեկովը Բաթկենի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է TACC-ը։ «Այսօրվա դրությամբ շնորհիվ տաջիկական կողմի հետ համատեղ ձեռնարկված միջոցների իրավիճակը կայունացել է։ Բաթկենի շրջան են ուղարկվել…
Ղրղզստանի՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին նախագահը մեկնել է Մոսկվա
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Բիշքեկի մոտ գտնվող ռուսական ռազմակայանից այսօր մեկնել է Մոսկվա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Կունդուզ Ջոլդուբաևան՝ նշելով, որ հրավիրող կողմը Ատամբաևի հետևից օդանավ էր ուղարկել: Ատամբաևը այդ կուսակցության առաջատար անդամներից է: Ավելի վաղ նա ասել էր, որ երկու օրով Ռուսաստան է մեկնելու՝ չհստակեցնելով հրավիրող…
Նոր փոխհրաձգություն Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը սրվել է, նոր կրակոցներ են հնչել, վիրավորվել է մեկ սահմանապահ: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել են Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունում։ «Բնակչության հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Սահմանապահ ծառայության ղեկավարն ու Բաթքենի նահանգապետը, տաջիկական կողմից արձակվել է երկու կրակոց Ղրղզստանի քաղաքացիների ուղղությամբ»,- ասել են գերատեսչությունում։ Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝…
Հայաստանի և Ղրղզստանի փոխվարչապետները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովի հետ: Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ձևաչափում: Այս…
Ղրղզստանի նախկին նախագահին զրկել են անձեռնմխելիությունից
Ղրղզստանի խորհրդարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելությունից: Այս որոշմանը կողմ է արտահայտվել 103 պատգամավոր, դեմ՝ 6: Այս մասին տեղեկացնում է Sputnik.kg-ն։ Ղրղզստանի նախկին նախագահին կարող են մեղադրանք առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին բանտարկությունից անօրինական ազատման, Կոյ-Տաշ գյուղում հողի ապօրինի ձեռքբերման, փողերի լվացման, Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնի արդիականացման ընթացքում կոռուպցիայի և դրա համար քարածխի անօրինական…
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի տեղեկալը կգործուղվի Ղրղզստան
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան կգործուղվի Ղրղզստանի Հանրապետություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին 2019 թվականի հունիսի 19-21-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեք)՝ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ և Մաքսային…
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բիշքեկ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով մայիսի 19-20-ը կլինի Ղրղզստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այցի շրջանակում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նախատեսվում…
Ռուսաստանն ու Ղրղզստանը նոր արձանագրություն են ստորագրել ռուսական ռազմակայանի համաձայնագրում փոփոխությունների մասին
Բիշքեկում կայացած բանակցությունների արդյունքում, Ռուսաստանը եւ Ղրղզստանը նոր արձանագրություն են ստորագրել, որով փոփոխություններ են մտցրել Ղրղզստանի հանրապետության տարածքում Ռուսաստանի միացյալ ռազմակայանի գտնվելու պայմանների եւ կարգավիճակի մասին համաձայնագրում: Փաստաթղթերի փոխանակման արարողությանը ներկա են եղել երկու երկրների նախագահներ՝ Վլադիմիր Պուտինը եւ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ ռուսական կողմից արձանագրությունը ստորագրել է պաշտպանության…
Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին կոնֆլիկտ է տեղի ունեցել. կան վիրավորներ
Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու ղրղիզ է վիրավորվել. հայտնում է РИА Новости-ն: Կոնֆլիկտը տեղի է ունեցել ղրղզական Աքսայ և տաջիկական Մեհնատաբադ գյուղերի բնակիչների միջև: Պատճառն եղել է Աքսայ- Տամդըկ ճանապարհի կառուցումը: Տաջիկները փակել են ղրղզական տեխնիկայի ճանապարհը: Արդյունքում Ղրղզստանի ու Տաջիկստանի մոտ 200 բնակիչներ միմյանց վրա քարեր են նետել:…
Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու նշանակելու փաստաթուղթը
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու, այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու մասին փաստաթուղթը։ «Տաջիկստանի նախագահը սատարում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար», – ասել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Ria.ru-ն։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է…















