ճամբար
Առնվազն 21 մարդ Է զոհվել Ջաբալիայի փախստականների ճամբարում բռնկված հրդեհի հետևնքով
Գազայի հատվածում փախստականների խիտ բնակեցված ճամբարում գտնվող շենքում հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում ՝ 10 երեխա։ Այս մասին BBC-ին հայտնել է հիվանդանոցի տնօրենը: Ջաբալիայի փախստականների ճամբարում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը, որն այժմ գտնվում է վերահսկողության տակ, հավանաբար կավելանա, հավելել է բժիշկ Սալահ Աբու Լայլան: Տեղի անվտանգության ծառայության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է,…
Դպրոցներում կփորձարկվի ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Մեկնարկում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որն այս տարի կիրականացվի 4 դպրոցներում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը: Նշյալ ուսհաստատությունը…
Հանրային քննարկման է ներկայացվել 11-րդ դասարանցիների ռազմամարզական ճամբարի կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»: Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուները և նրանց գործառույթները, ինչպես նաև կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքն ու այլ իրավահարաբերություններ: Ճամբարի կազմակերպումն ուղղված է…
Վիտոլդ Պիլեցկին պայքարել է նացիզմի և կոմունիզմի դեմ՝ վտանգելով սեփական կյանքը
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում մասնագիտական շարքի հերթական գրառումն է կատարել․ Օսվենցիմի կամավորը «Նկարում պատկերված է Երկրորդ աշխարհամարտի ամենաքիչ հայտնի հերոսներից մեկը՝ Վիտոլդ Պիլեցկին: Մարդ ով կամավոր կերպով հանձվել էր նացիստներին, որպեսզի հայտվնի Օսվենցիմում և նացիզմի դեմ կռվող ուժերին կարողանա տեղեկություններ փոխանցել ճամբարի իրական նշանակության մասին: Պիլեցկին նաև օկուպացված Լեհաստանում լեհական գաղտնի բանակի հիմնադիրն…
75 տարի առաջ ազատագրվեց ամենասարսափելի համակենտրոնացման ճամբար Օսվենցիմը
Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նկարում պատկերված են հրեա երեխաները, ովքեր փրկվել էին Օսվենցիմից: Նրանք փախստականների նավով ուղևորվելու ժամանակ ցուցադրում են դեռևս ճամբարում իրենց ձեռքերի վրա դաջված կալանավորների համար նախատեսված համարները: 75 տարի առաջ` 1945թ. հունվարի 27-ին, ազատագրվեց նացիստական ամենասարսափելի համակենտրոնացման ճամբար Օսվենցիմը: Համաձայն 2005թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, հունվարի 27-ը ճիշտ…
Անգելա Մերկելը կայցելի Օսվենցիմ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ կայցելի Օսվենցիմ։ Հենց այստեղ էր տեղակայված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լեհական համակենտրոնացման և մահվան Աուշվից-Բիրկենաու մահվան ճամբարը: Մերկելը կդառնա Գերմանիայի կառավարության առաջին ղեկավարը, որը նման այց կկատարի վերջին 24 տարվա ընթացքում: Այցելությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Այս այցը կկայանա Օսվենցիմի դատապարտյալների ազատագրման 75-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր…
Հայաստանի հետ հանդիպումից առաջ Ինսինյեն լքել է Իտալացիների ճամբարը
«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն լքել է Իտալիայի հավաքականի ճամբարը։ «Յուվենտուսի» հետ խաղում ստացած վնասվածքից հետո ֆուտբոլիստին դեռ չի հաջողվել ապաքինվել։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Իտալիայի հավաքականը Երևանում մրցելու է Հայաստանի հավաքականի հետ։ Հանդիպումը կայանալու է Եվրո-2020-ի շրջանակներում։
Ռոզա Ռոբոթ․ Օսվենցիումի ամենամեծ ապստամբությունների կազմակերպիչներից մեկը
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված է մահվան համակենտրոնացման ճամբար Օսվենցիմում նացիստների դեմ ապստամբությունների խորհրդանիշներից մեկը՝ հրեա կալանավոր Ռոզա Ռոբոթը: Նա այն քչերից էր, ով, հրեա լինելով, կարողացել էր խուսափել գազախցիկներից և օգտագործվել էր որպես աշխատուժ: 1942թ. նա, հայտնվելով Օսվենցիմ-Բերքինաույում, արդեն 1943թ. սկսած ճամբարում գործող գաղտնի դիմադրության անդամներից էր: 1944թ. հոկտեմբերին Օսվենցիմի…
Ծաղկաձորում անցկացվել է «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների 6-րդ ճամբարը
ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում սույն թվականի օգոստոսի 16-22-ը կայացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների 6-րդ ճամբարը, որին մասնակցել են ՀՀ 8 մարզերը և Երևանը ներկայացնող 35 երիտասարդներ: Ճամբարի առաջին օրը մասնակիցները հյուրընկալել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանին, ով…
Sevan Startup Summit 2019-ի ճամբարը ուղղակի անկրկնելի էր. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ արդադարձել է Sevan Startup Summit ճամբարին: «Sevan Startup Summit 2019-ի ճամբարը ուղղակի անկրկնելի էր: Կարելի է կռահել, թե ինչ վառ ու նորարարական գաղափարներ են շրջանառվում այս ճամբարում: Միջավայրից տպավորություն ստացա, որ այսպիսի տեմպերով Հայաստանը կունենա շատ ամուր և ճկուն ստարտափ էկոհամակարգ,…
Ասկերանում Կայացել է «ԱրՊՀ-2019» ուսանողական միջազգային ճամբարի փակման արարողությունը
Նախօրեին Ասկերանի շրջանի Պատարա համայնքում տեղի է ունեցել «ԱրՊՀ-2019» ուսանողական միջազգային ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը: Ողջունելով ճամբարականներին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այս մի քանի օրերը նշանակալի դեր կունենան իրենց կյանքում և կստիպեն ՀՀ ու արտերկրի ուսանողներին, ճանաչելով…
Այցելությունը փախստականների ճամբար ազդեց իմ մտածելակերպի վրա․ Արսեն Ջուլֆալակյան
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների համար նախատեսված Ազրաք ճամբարում մասնակցել է ՄԱԿ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված «Inspire together for peace» ծրագրին։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսենը պատմեց ծրագրի իրականացման և իր մասնակցության մասին. «Ծրագիրն անցկացվում է ՄԱԿ-ի և ՄՕԿ-ի կողմից։ Առաջին անգամ…
Խաբարովսկում վրանային ճամբարի հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում վրանային ճամբարում անցած գիշեր բռնկված հրդեհի հետևանքով երեք անչափահաս աղջիկ է զոհվել: Մեկ տղա ծանր վիճակում հիվանդանոցում էր, ավելի ուշ հաղորդվեց, որ նա ևս մահացել է: Հրդեհի պահին լեռնադահուկային այդ ճամբարում 189 երեխա կար, 26 վրաններից 20-ը այրվել են: Չորս զոհերից բացի, տուժել է ևս ինը մարդ: Քրեական գործ է հարուցվել, ճամբարի…














