ճանապարհաշինություն

  • Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (Ծրագիր 4) դեկտեմբերի 27-ին զգալի առաջընթաց գրանցեց կառավարության կողմից Սյունիքի մարզի որոշ տարածքների համար պետական սեփականության հայտարարմամբ։ Այս որոշումը հիմք է ստեղծում Սիսիանը Քաջարանին միացնող կարևոր 60 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման համար, որը կոչված է կտրուկ բարելավել երկրի տրանսպորտային ցանցը։ Այս հավակնոտ նախագիծը ներառում է 60 կիլոմետր երկարությամբ, 11.1 մետր…

    Սիսիան-Քաջարան ճանապարհային Նախագիծը թափ է հավաքում պետական սեփականության հայտարարմամբ
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկայը քննարկել են «Հյուսիս-հարավ» ծրագրի մասին, որը դեռևս չի բերվել ավարտի։ Չնայած վարչապետի հայտարարություններին՝ կառավարությունը վեց տարվա ընթացքում չի կարողացել ամբողջականացնել այս կարևորագույն ենթակառուցվածքը, որին միտված են եղել բազմաթիվ ներդրումներ և որի վերաբերյալ բազմիցս խոստումներ են տրվել։ «Հյուսիս-հարավ» ճանապարհի ավարտը կարող է խթանել Հայաստանի ռազմավարական…

    6 տարի է՝ խոստանում է «Հյուսիս-հարավ»-ն ավարտին հասցնել. Փաշինյանը և Չերվինսկայը հանդիպել են
  • Հ-46 /Մ-9/-Տաթև-/Մ-2/ ավտոճանապարհի կմ16+580-կմ16+640 հատվածի ժամանակավոր փակումը պայմանավորված է ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացվող հիմնանորոգման և պայթեցման աշխատանքներով։ Ըստ «Ճանապարհային դեպարտամենտի»՝ ճանապարհը փակ կլինի նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ից, մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 12:00։ Վարորդներին խորհուրդ է տրվում օգտվել Նորավան-Լծեն-Տաթև շրջանցիկ ճանապարհից։ Այս ենթակառուցվածքային բարելավումներն ընդգծում են Հայաստանի՝ իր տրանսպորտային ցանցի արդիականացման շարունակական հանձնառությունը, որի նպատակն է…

    Պայթեցումերի համար Տաթևի Հ-46 ճանապարհը ժամանակավոր փակվում է
  • ՀՀ կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում հաստատեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև նոր ֆինանսական պայմանագիր, որով Հայաստանին կհատկացվի 236 մլն եվրո վարկ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարության համար։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածում կկառուցվեն 27 կամուրջ և 9 թունել, որոնք կխթանեն հաղորդակցության արագությունն ու անվտանգությունը։ Նախատեսված է, որ նոր ճանապարհի կառուցումը կկրճատի…

    Եվրոպական ներդրումային բանկը 236 մլն եվրո վարկ կտա Սիսիան-Քաջարան ճանապարհի համար
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ռույժուան Վանը, էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ դեսպանության այլ աշխատակիցներ։ Դեսպան Յոն Ֆանը…

    ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ նորանշանակ դեսպանին
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներն օգոստոսի 19-ին հանդիպում են ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Էգիս ինթերնեյշնլ» ընկերության մասնագետների հետ, հայտնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։ Վերջիններս նախարարի տեղակալին ներկայացրել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների 2020թ. հուլիս ամսվա հաշվետվությունը։…

    ՏԿԵՆ-ն ամփոփվել է հուլիս ամսվա ճանապարհաշինական աշխատանքները
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Հերհերը մեկն է մեր Հանրապետության բազաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում: Երեկ կատարած աշխատանքային այցս գործի ընթացքին անձամբ ծանոթալու նպատակն ուներ:…

    Ճանապարհաշինական աշխատանքներ Արցախում․ նախագահի գրառումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • ՀՀ Կառավարությունը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և հայտնում է, որ Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի բյուջեն եռապատկվել է՝ հասնելով 6.7 մլրդ դրամի։ Ճանապարհաշինությունից մինչև պոլիկլինիկայի և մշակույթի տան հիմնանորոգում: https://www.facebook.com/armgovernment/videos/2682485238629956/?v=2682485238629956

    Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի բյուջեն եռապատկվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հայաստանի Հանրապետությունը շարունակում է համագործակցությունը Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։ 2019թ․ հոկտեմբերին կնքվել է Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը։ Ի թիվս այլ ծրագրային միջոցառումների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում նախատեսվում է կազմակերպել վեցամսյա աշխատանքային պրակտիկա ճանապարհաշինության‚ նախագծման ոլորտներում մասնագիտացող և ավարտական կուրսերում սովորող իգական սեռի ուսանողների…

    6-ամսյա պրակտիկա ճանապարհաշինության‚ նախագծման ոլորտներում մասնագիտացող ուսանողների համար
  • Փորձում ենք ամեն ինչ բարձր մակարդակով իրականացնել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով կառուցվող, ասֆալտապատվող ճանապարհների որակին: «Մեր կողմից փորձում ենք ամեն ինչ ամենաբարձր մակարդակով իրականացնել, այսինքն՝ պետք է կարողանանք նոր կադրերով համալրել մեր շարքերը, արդիականացնենք ճանապարհաշինության ձևը, որակը, ընդհանրապես բովանդակությունը պետք է փոխվի:…

    Նախատեսում ենք լաբորատորիաներ ունենալ ՀՀ անցակետում, որ ասֆալտի հումքը լինի բարձրորակ․ Պապիկյան
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Բարբորա Զեմանովային‚ Գոհար Հովհաննիսյանին և Ֆրանչեսկա Ռինալդիին։ Հանդիպման նպատակն էր քննարկել բանկի օժանդակությամբ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության շրջանակները։ Բագրատ Բադալյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ մոտ 27.5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման ընթացքի մասին…

    Քննարկել է ԵՆԲ-ի աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը
  • Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են դեպի հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցմանը, սահմանային հատվածներում ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրացմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն…

    Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ
  • Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր երկրում ստանդարտները բարձրացնելու խնդիր ունենք: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ճանապարհաշինության հետ կապված այն ստանդարտը, որ այսօր հաստատված է Հայաստանում, այդ ստանդարտից ու որակից ինքը գոհ չէ, չնայած նախկինի համեմատ ճանապարհաշինության որակի հսկայական փոփոխություն կա: «Մենք պետք է ստանդարտները…

    Մենք մեր երկրում ստանդարտները բարձրացնելու խնդիր ունենք. վարչապետ
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը: Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ: Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրե՛ք»:  

    Վարչապետը կատարել է Սիս գյուղի երեխաներին տված խոստումը
  • Մայրաքաղաքում տրվել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը: 2.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին: Փաստաթղթի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ավտոճանապարհի հիմքում: Տեղում՝ մանրակերտի վրա, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվել են…

    Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի