ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն

  • Հրդեհ Ներքին Չարբախի էլեկտրական ենթակայանի տանիքում

    Հրդեհ Ներքին Չարբախի էլեկտրական ենթակայանի տանիքում

    Ապրիլի 28-ին՝ ժամը 09:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախի 9-րդ փողոցում գտնվող էլեկտրական ենթակայանում։ Հայաստանում կան փակ ճանապարհներ  Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի…

  • Հրդեհ Ջերմուկ Գրուպի տարածքում

    Հրդեհ Ջերմուկ Գրուպի տարածքում

    Ապրիլի 25-ին՝ ժամը 11։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել։ Գործարկվելու է Արտաշավան համայնքի շչակը Հրդեհ Դպրաբակ գյուղում Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին,…

  • ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մեկ օրում ստացել է 5 ահազանգ

    ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մեկ օրում ստացել է 5 ահազանգ

    Հունվարի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Երևան-Սևան ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագած և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը:…

  • Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

    Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

    Ապրիլի 10-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։49-ին, մարվել՝ 16։04-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) փայտե…

  • Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին գտել 89-ամյա կնոջը

    Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին գտել 89-ամյա կնոջը

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր ժամը 09։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 26/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանում ընկել է․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները բացել են բնակարանի…

  • Azat TV

    Չարենցի փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 12-ին` ժամը 19։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 70/8 շենքի մուտքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել՝ 19։49-ին։ Շենքի մուտքում՝ 3-րդից…

  • Հրդեհ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտին հարակից տարածքում

    Հրդեհ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտին հարակից տարածքում

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 9-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։…

  • Քաղաքացին փորձել է բենզինով հրկիզել բնակարանը

    Քաղաքացին փորձել է բենզինով հրկիզել բնակարանը

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը։…

  • Մերգելյան ինստիտուտում բռնկված հրդեհը մարված է

    Մերգելյան ինստիտուտում բռնկված հրդեհը մարված է

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը…

  • Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

    Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական…

  • Վերին Դվին գյուղի տարածքում ջրանցքից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի

    Վերին Դվին գյուղի տարածքում ջրանցքից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 17։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի տարածքում երեխան ընկել է ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 19։52-ին Անդրանիկ Ն․-ի (ծնված 2006 թ․) դին…

  • Հերացու փողոցում գետնին նստած աղջկան ԱԻՆ-ը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն

    Հերացու փողոցում գետնին նստած աղջկան ԱԻՆ-ը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն

    Ապրիլի 22-ին, ժամը 10:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. անհրաժեշտ է ցուցաբերել հոգեբանական աջակցություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Անի Մ.-ն (ծնված 1988 թ.) գտնվում է հուզական անկայուն և հոգեպես…

  • Փրկարարները հայտնաբերել են հակատանկային ականանետ

    Փրկարարները հայտնաբերել են հակատանկային ականանետ

    Ապրիլի 12-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ թիվ 1 հասցեում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի արագ արձագանքման…

  • Երևանում կանխվել է ինքնասպանության փորձ

    Երևանում կանխվել է ինքնասպանության փորձ

    Ապրիլի 10-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևանի Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը և սպառնում է ինքնասպան լինել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը։ Քաղաքացու (Միրան Մ., ծնված 1991 թ.)…