Հասարակություն

Չարենցի փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 12-ին` ժամը 19։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 70/8 շենքի մուտքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել՝ 19։49-ին։ Շենքի մուտքում՝ 3-րդից 10-րդ հարկերում, այրվել է մոտ 200 գմ մալուխ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ