Հասարակություն

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին գտել 89-ամյա կնոջը

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր ժամը 09։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 26/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանում ընկել է․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Մարիա Ս․-ին (ծնված 1931 թ․)՝ հատակին ընկած։ Վերջինիս փրկարարները տեղափոխել են մահճակալ․ շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ