Մալաթիա
Իրերի հավաքագրումը համակարգեք համայնքային իշխանության հետ. Քաղաքապետարան
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի երեւանցիներ, Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երեւանի քաղաքապետարանը հորդորում է. Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ: Ձեր օգնությունը շատ…
Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Ալեքսանյանը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած թիվ 2898-Ա որոշումը։ Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Ըստ կայացված որոշման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի…
Շաբաթվա ընթացքում 95 հրդեհ է գրանցվել Հայաստանում
ՀՀ արտակարգ իրացիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 95 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, 800 քմ, 200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 600 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝…
Մալաթիա-Սեբաստիայում աղբաման է այրվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ ևս մեկ կենցաղային աղբի համար նախատեսված աղբաման այրվեց։ Հարգելի քաղաքացիներ՝ մի փչացրեք Ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2774553049432955&id=2422436261311304
Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 31-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Աննա Սիմոնյանը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 4-ին, ժամը 20.15-ին, աղջիկը հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում գտնվող այգում։ Նա ներկայացվել է բաժին և բացատրություն տվել, որ այս ընթացքում շրջել է Երևանի տարբեր վարչական…
Որպես անհետ կորած որոնվում է 17-ամյա աղջիկ
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 17-ամյա Աննա Սիմոնյանը։ Ոստիկանությունից խնդրում են աղջկա մասին տեղեկություններ ունենալու դեպքում դիմել Մալաթիայի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Երեխաներին 9-րդ հարկից ցած նետած տղամարդը 40 տարեկան է. Մանրամասնություններ
Այսօր՝ մայիսի 5-ին, Ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի…
Հրդեհ Սեբաստիա փողոցում
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 2-ին, ժամը 18:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա 37 հասցեում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:
Մալաթիայի գորգերի տաղավարում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
Մարտի 22-ին, ժամը 21:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող գորգերի տոնավաճառի վագոն-տաղավարներից մեկում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ…
Ես գումարի տեսքով ոչ մի շնորհակալություն չեմ հայտնել ոչ մեկին․ Սամվել Ալեքսանյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես «Մալաթիա մոլի» հրդեհի օրը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գրպանից գումար հանելով տալիս է մի անձի, վերջինս էլ գումարը փորձում է տալ ոստիկաններից մեկին: Սամվել Ալեքսանյանը ասել է․ «100 հոգի եկել է, մեկն ասել է՝ ջուր գնամ, բերեմ, մեկը՝ հաց գնամ, բերեմ, սաղին էլ փող…
«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մարվել է. (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 25-ին, ժամը 05:24-ին Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական…
Ո՞վ է Սամվել Ալեքսանյանին իրավունք տվել մարդկանց հրամայելով ուղարկել կրակի բերան․ լրագրող
Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկը չկա՞ Սամվել Ալեքսանյանին ասի՝ Ձեզ ո՞վ է իրավունք տվել, մարդկանց հրամայելով ուղարկել կրակի բերան, որ փաթեթներն ուսերին դրած դուրս հանեն: Սեփական հագուստով քթները փակած, կրակից փախած խեղճ աշխատակիցները ստիպված նորից հետ են գնում, բարձրանում տանիք, էնտեղից գոռում՝ տանիքն իջնում է (ինչի վրա էլ կանգնած են), Ալեքսանյանն…
Մալաթիայի հրդեհից տուժած 10 քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մինչ այս պահը տուժել է 10 քաղաքացի։ Նրանցից 8-ը գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։ Բոլորը դուրս են գրվել։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նշենք, որ«Մալաթիա մոլ»-ում հրդեհը նկուղային մասից է զարգացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը։ Նա նշեց, որ բոլոր…
Մալաթիայում կատարված գողությունները բացահայտվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 17-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Բաբաջանյան 159 շենքի մոտ կայանված իր մեքենայից գողություն են արել: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ կոտրել են մեքենայի ապակին և սրահից գողացել պայուսակ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հնչեց երկրորդ ահազանգը: Քաղաքացին հայտնում էր, որ Իսակովի 36 շենքի դիմաց կայանված…













