Մալխաս Ամոյան

  • Թուրքի նկատմամբ տարածս հաղթանակը նվիրում եմ Արցախյան պատերազմի բոլոր զինվորներին. Ամոյան

    Թուրքի նկատմամբ տարածս հաղթանակը նվիրում եմ Արցախյան պատերազմի բոլոր զինվորներին. Ամոյան

    Աշխարհի գավաթում թուրքի նկատմամբ տարածս հաղթանակը նվիրում եմ Արցախյան պատերազմում զոհված, վիրավորված, կռված բոլոր զինվորներին: Շնորհակալություն նրանց կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու համար: Այս մասին News.am sport-ին տված հարցազրույցում ասել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ նվաճած Մալխաս Ամոյանը: «Պատերազմից առաջ մտածելակերպս այլ էր, ես հանդիպում էի թուրք…

  • Աշխարհի գավաթ․ Ամոյանը՝ արծաթե մեդալակիր, Գալստյանը՝ բրոնզե

    Աշխարհի գավաթ․ Ամոյանը՝ արծաթե մեդալակիր, Գալստյանը՝ բրոնզե

    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում։ Մրցումային երկրորդ օրն արծաթե մեդալ է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Մալխաս Ամոյանի և Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի միջև…

  • Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. ըմբշամարտի աշխարհի գավաթ

    Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. ըմբշամարտի աշխարհի գավաթ

    Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը շարունակում է փայլուն ելույթները Մալխաս Ամոյանը: Սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին 6-0 հաշվով հաղթելուց հետո Ամոյանը 1/4 եզրափակչում 12-0 հաշվով հաղթել է մոլդովացի Վալենտին Պետիչին: Այս հաղթանակից հետո Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է թուրք ըմբիշ Չենգիզ Արսլանի հետ: Ամոյանը միավոր չի տվել նաև թուրք ըմբիշին և վստահ հաղթանակ…

  • Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Դեկտեմբերի 3-ին և 4-ին կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով 8 քաշային կարգերում հայտնի են դարձել այս տարվա չեմպիոններն ու մրցանակակիրները: Ընդհանուր առմամբ, առաջնությանը 82 ըմբիշ է մասնակցել Հայաստանից և Արցախից: 55 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցել են Ռուդիկ Մկրտչյանն ու Նորայր Հախոյանը. վերջինս 1:5 հաշվով պարտություն է կրել ու…

  • Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան. Ըմբշամարտի ԱԱ

    Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան. Ըմբշամարտի ԱԱ

    Հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) վերադարձել են Ղազախստանից, որտեղ անցկացվում է աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականն այս պահին ունի մեկական բրոնզե և արծաթե մեդալ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը, իսկ արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։…

  • Աշխարհի առաջնություն․ Ամոյանը պարտվեց Մանցիգովին

    Աշխարհի առաջնություն․ Ամոյանը պարտվեց Մանցիգովին

    Ղազախստանում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մալխաս Ամոյանը, ով 1/8 եզրափակչում 7-0 հաշվով հաղթել էր լեհ Մաթեուս Լուկանի նկատմամբ, 1/4-րդում մրցեց Ռուսաստանը ներկայացնող Աբույազիդ Մանցիգովի հետ։ Ամոյանը ցավաի պարտություն կրեց 4-0 հաշվով։ Միակ շանսը, որը դեռ պահպանում է հայ ըմբիշը, Մանցիգովի եզրափակիչ դուրս գալն է։ Այդ դեպքում Ամոյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։  

  • Աշխարհի առաջնություն․ ըմբիշ Սլավիկ Գալստյանը կմրցի ադրբեջանցու հետ

    Աշխարհի առաջնություն․ ըմբիշ Սլավիկ Գալստյանը կմրցի ադրբեջանցու հետ

    Սեպտեմբերի 14-ին Նուր-Սուլթանում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր կայացել է մրցումային առաջին օրվա վիճակահանությունը։ Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը պայքարը կսկսի որակավորման փուլում՝ մրցելով ճապոնացի Շոտա Օգավայի հետ: Մինչև 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ։ Մինչև 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը որակավորման փուլում կմրցի սերբ Ալեքսա…

  • Մեր ըմբիշները պայքարելու են ամենաբարձր մեդալների համար․ Արմեն Բաբալարյան

    Մեր ըմբիշները պայքարելու են ամենաբարձր մեդալների համար․ Արմեն Բաբալարյան

    Օգոստոսի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկելու է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականը փոփոխված կազմով կմասնակցի Աշխարհի առաջնությանը: Մեր ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը խոսել է կազմի ընտրությունից և տեղեկացրել, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը մասնակցելու է մեծահասակների Աշխարհի առաջնությանը: «Մալխաս Ամոյանը որոշեց, որ այս տարի պետք է մասնակցի մեծահասակների Աշխարհի…

  • Ըմբշամարտի միջազգային մրցաշար․ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր

    Ըմբշամարտի միջազգային մրցաշար․ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր

    Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր: Ամոյանը եզրափակչում 6:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին: Մալխասը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ը ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթել է…

  • Ըմբշամարտի միջազգային առաջնությունում Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ

    Ըմբշամարտի միջազգային առաջնությունում Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ

    Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։ Մալխասը պայքարը սկսեց 1/4-րդ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթեց 9։0 հաշվով։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Մաքսիմ Եվտուշենկոն՝ Ուկրաինա։

  • Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

    Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

    Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ և հաղթեց 2 րոպե 30 վայրկյանում՝ 8:0: Ամոյանը հունիսի 4-ին մեկնարկել էր որակավորման փուլից և տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ էր գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի…

  • Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել

    Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել

    Ապրիլի 5-7-ը, Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացվեց ԽՍՀՄ չեմպիոն Սուրակատ Ասիյատիլովի անվան հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների հուշամրցաշարը։Այս  հուշամրցաշարին մասնակցում էին նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները, ովքեր նվաճեցին 4 մեդալ: 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը արծաթե մեդալ են նվաճել, իսկ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը՝ բրոնզե։…