Ըմբշամարտի միջազգային մրցաշար․ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր

Ամենադիտվածներ

Ըմբշամարտի միջազգային մրցաշար․ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր:

Ամոյանը եզրափակչում 6:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին:

Մալխասը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ը ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթել է 9։0 հաշվով։ Մրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Ոսկե մեդալի համար այսօր՝ օգոստոսի 4-ին, կպայքարեն Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը պարտվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնության ժամանակ բրոնզե մեդալ էր նվաճել Արման Խաչիկյանը, ում հաղթական գոտեմարտը կարող եք դիտել այստեղ։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ