fbpx
Աշխարհ

Պաղեստինը չի մասնակցի Մերձավոր Արևելքին նվիրված խորհրդաժողովին

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Մերձավոր Արևելքին նվիրված խորհրդաժողովին, որն ԱՄՆ հովանու ներքո փետրվարի 13-14-ին անցկացվելու է Լեհաստանում:

«Պաղեստինը չի մասնակցի խորհրդաժողովին, որը գումարում է ԱՄՆ-ն, և Պաղեստին պետությունը չի մասնակցի որևիցե միջազգային խորհրդաժողովի, որը չի հիմնվում օրինական միջազգային բանաձևերի վրա»,- հայտարարել է Աբասը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում կայունության հաստատմանն աջակցելու հարցերի շուրջ փետրվարի 13-14-ին միջազգային գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում:

Գագաթնաժողովին կմասնակցեն Ասիայի, Աֆրիկայի, Արևմտյան կիսագնդի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրները:

Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավարի դիվանատունը РИА Новости-ին հայտնել էր, որ Նաթանյահուն մտադիր է մասնակցել Մերձավոր Արևելքին նվիրված խորհրդաժողովին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ