մահ
Մահացել է Արարատի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանն Facebook-ի իր էջում գրում է․ «Քիչ առաջ ցավով տեղեկացա, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ, Սարգիս Հովիվյանը։ Սարգիս Հովիվյանը ԽՍՀՄ լավագույն և, անկասկած, հայկական ֆուտբոլի անցած դարի անկրկնելի հարձակվողներից մեկն է եղել, խաղացել է Երևանի «Սպարտակ», «Արարատ», Վանաձորի…
Մահացել է դեսպան Արման Կիրակոսյանը
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ «Այսօր իր մահկանացուն կնքեց իմ ուսուցիչ, ընկեր, գործընկեր, բարեկամ Արման Ջոնի Կիրակոսյանը: Հիվանդ էր, ակնկալվում էր, բայց ոչ այսչափ շուտ: Աստված Հոգիտ…
Մեքենան ընկել է գետը. վարորդը մահացել է
Հուլիսի 3-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ԱՀ Կերեն համայնքում «Տրիցատի» կոչվող կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը. 61-ամյա վարորդ Հրանտ Սարգսյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Երեխան ընկել է Մարտունի գետը․ նրա կյանքը չի հաջողվել փրկել
Հունիսի 28-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 14:15-ի սահմաններում բնակիչները նկատել և տեղափոխել են երեխային Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը: Կտրվի…
Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 1500 մարդ է մահացել Էբոլա վիրուսից
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացածների թիվն անցյալ տարվա հուլիսից ի վեր գերազանցել է 1500-ը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 1390 մահացածի մասին: «Իրադրությունը 2019 թվականի հունիսի 23-ի դրությամբ հետևյալն է. ընդամենը վարակման 2 հազար 239 դեպք՝ 2 հազար 145-ը՝ հաստատված և 94-ը՝ հնարավոր, 1506 մահացած…
Մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից Դեյվ Բարթոլոմյուն
101 տարեկանում մահացել է ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ, ռոքնռոլի հիմնադիրներից մեկը՝ Դեյվ Բարթոլոմյուն: Այս մասին հայտնում է Deadline պարբերականը: Բարթոլոմյուն մահացել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանի հիվանդանոցում, նշված է հաղորդագրության մեջ: Նա ծնվել է 1918 թվականին, պատանի տարիքից տարվել է երաժշտությամբ և նվագել մի քանի երաժշտական խմբերում: Պատերազմից հետո Բարթոլոմյուն ակտիվորեն մասնակցել է…
Թբիլիսիում հոսպիտալացված ցուցարարներից մեկը մահացել է
Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին են հայտնում: Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 մարդ է վիրավորում ստացել նախօրեին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով: Տուժածների թվում 80 ոստիկան կա: Նշվում էր…
Մահացել է հրամանատար Մուշեղ Բաբայանը
Այսօր՝ հունիսի 21-ին, 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար հրամանատար Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն: Նախնական վարկածով պատճառը սրտի կաթվածն է։ ՀՀ բանակի փոխգնդապետ Մուշեղ Վահագնի Բաբայանը՝ Ջերմուկի Համոն, ծնվել է 1957-թվականի հուլիսի 20-ին Վայոց-Ձորի մարզի Հերհեր գյուղում: 1975-77 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է ՌԴ Տյումենի ինդուստրիալ ինստիտուտը և Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը։ 1989-ից սկսած,…
Մահացել է Մեծ Բրիտանիայում նախկին ԽՍՀՄ դեսպանը
97 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ նախկին դեսպան Լեոնիդ Զամյատինը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությանը: «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ հունիսի 19-ին կյանքի 98-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ականավոր պետական և հասարակական-քաղաքական գործիչ, պաշտոնաթող արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդ Միտրոֆանի Զամյատինը, որն իրեն նվիրել էր արտաքին քաղաքականության…
Արցախում զինվոր է մահացել տրանսպորտային պատահարից
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում…
Պարագվայի բանտերից մեկում խռովության ժամանակ 10 մարդ է մահացել
Դատախազությունը հաստատել է, որ Պարագվայի Սան Պետդրոյի բանտում տեղի ունեցած խռովության ժամանակ 10 մարդ է մահացել, նրանցից 5-ը՝ գլխատվել է: Այս մասին հայտնում է «ABC Color»-ը: Եվս 4-ը մահացել են այրվածքներից, մեկն ավելի ուշ՝ հիվանդանոցում: Հաղորդվում է, որ զոհերից 9-ի ինքնությունը հայտնի է, նրանք հանցավոր Ռոտելա ընտանիքի անդամներ են: Բանտում բախումը տեղի է ունեցել կիրակի…
Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը
ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը գրում է․ «Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։ Փորձառու…
Հալիձորում օձը խայթել է քաղաքացուն, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հունիսի 11-ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի այգիներում օձը խայթել է քաղաքացուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է): Պարզվել է, որ Վ. Բ.-ն (ծնված 1973 թ.) Գորիսի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է: Այս մասին…
Շահումյան գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
Հունիսի 6-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ քարե շինությանը և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի…














