fbpx
Հասարակություն

Շահումյան գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Հունիսի 6-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ քարե շինությանը և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:51-ին, մարվել` 04:55-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ