մամուլի տեսություն
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի առեղծվածային մահը շոկ է առաջացրել նրա ընկերների, նախկին գործընկերների շրջանում։ Նրանք դժկամությամբ են անդրադառնում կատարվածին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, որը երկար տարիներ Հայկ Հարությունյանի մտերիմ ընկերն է եղել, չի հավատում Հարությունյանի ինքնասպանությանը «Ես հանրապետությունում չեմ, հիմա չեմ կարող խոսել։ Բայց ես ասելիք ունեմ, հետո կխոսեմ,…
Նախորդ օրը ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել իշխանություններին մանր ու մեծ ծառայություններ մատուցող «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի մեքենան` սխալ տեղ կայանելու համար: Իրականում մեքենան ոչ թե նրանն է, այլ Գյումրիի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ից առաջինը դուրս եկած Արման Սահակյանինը, որը պատգամավոր Բաղդասարյանին պատկանող համարներով է շրջում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Սահակյանը բացի «Սովրանո»…
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում կարող է կալանավորվել առնվազն 52 մարդ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։ Չարաշահումներն այնքան մասշտաբային են, որ Քննչական կոմիտեում զգուշանում են ավելի մեծ թվով մարդկանց մեղադրանք ներկայացնելուց՝ մտահոգվելով, որ արդյունքում կարող է պարզվել, որ չկա մի մարդ, որն առնչվել է այս ճանապարհի կառուցմանը…
Աշխարհի շուրջ 70 երկրից հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Հայաստանում: Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT կայացել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում, որին մասնակցություն է ունեցել նաև ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է…
Վալերիյ Օսիպյանի հրաժարականը որքան էլ սպասված, սակայն անակնկալ էր բոլորի համար, քանի որ դեռևս սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Օսիպյանին հոկտեմբերի 24-31-ը ԱՄՆ գործուղելու մասին։ Նա պետք է մասնակցեր ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին։ Մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, քանի օր նախօրեին ԱԽ նիստում կրքերը թեժացել էին, Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու հողի վրա…
Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևողականորեն հերքում է: Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից:…
Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարի, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնակի ավելացել է: ՃՈ պատասխանատուները ավտովթարների հիմնական պատճառը ավտոպարկի ավելացումն են համարում: Եվ այս ֆոնին ՃՈ պետ Եգոր Կարապետյանը գոհ է խորհրդարանում առաջին ընթերցում անցած, իրենց ոլորտին առնչվող նախագծից, որը շատերի կողմից «գործ տալու» օրինագիծ որակվեց: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում…
Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նշենք, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծել նոր տեխնիկական բազա «SSJ10» ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով: Ավելին՝ նա ամռան ամիսներին՝…
Կառավարության անդամների գործուղումների համար պետական բյուջեից հատկացվում է լրացուցիչ 250 մլն դրամ: Հիմնավորման մեջ ասված է, որ 2019 թվականի պետական բյուջեով 1185 ծրագրի միջոցառումների գծով նախատեսված գումարները բավարար չեն՝ ներառած ՀՀ վարչապետի որոշումների և նախագծերի պարտավորությունները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Այդ գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա…
Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող կուսակցության վարչությունում քննարկվում է Օսիպյանին փոխարինողի մեկ հավակնորդի` Վիլեն Գաբրիելյանի, համացանցում հայտնի «Նավակ ճոճողի» թեկնածությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, վճռվել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Ըստ այդմ,…
Ասում են, թե Ապրիլյան պատերազմի խնդիրները վերհանելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը «պարզելն» է՝ ինչու է հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել: Այս մասին գրում է «Իրատես» օրաթերթը։ «Սլաքները դեպ Սերժ Սարգսյա՞նն եք ուղղում, ցանկանում եք «մի գործ» էլ նրա վրա՞ կարել, որպեսզի Ամուլսարի և մնացյալ խնդիրների հետ կապված աղմուկը խլացնեք, Փաշինյանի զրոյացվող իմիջը…
Սամվել Բաբայանն առաջիկա օրերին պատրաստվում է իր նոր կուսակցության հիմնադիր համագումարին։ Համագումարի օրն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն, ըստ լուրերի, մինչև ամսվա վերջ այն տեղի կունենա, որպեսզի Բաբայանը հասցնի այդ կուսակցությամբ մասնակցել Արցախի խորհրդարանի 2020-ին կայանալիք ընտրություններին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կկոչվի «Ժողովրդավար հայրենիք», կառաջնորդի Սամվել Բաբայանը։ Հիշեցնենք,…
Շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ՝ գույքի գնահատման կադաստրային արժեքի բարձրացումը և որպես դրա հետևանք՝ գույքահարկի բարձրացումը բացասական ազդեցություն կունենա շինարարության ոլորտի վրա: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։ Այս պահին անշարժ գույքի գները կայուն են, բայց նման փոփոխությունը կարող է հանգեցնել շուկայի փլուզման: Ամբողջական հոդվածը կարող եք կրադալ թերթի այսօրվա համարում:
Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին: Բանն այն է՝ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաև ՀՀ բնակչության համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին: Եվ եթե ՌԴ…
Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ: Ազատվելու են նաև Դավիթ Տոնոյանը, Վալերիյ Օսիպյանը: Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ՀՀ ցանկացած քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում:…