մանկատուն

  • ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցաիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց բնակարաններով ապահովման գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման ոլորտում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020 թ. օգոստոսի 13-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատվել է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման…

    Մանկատան շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության ծրագրում կան դրա իրավունքը չունեցող անձինք. հարուցվել է քրգործ
  • Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումանսիրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող՝ նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքի օտարման և դրանում իրականացված կառուցապատման օրինականությունը: Ուսումնասիրության ամբողջականությունն ապահովելու նպատակով վերաբերելի փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի…

    Գավառի մանկատան այգու տարածքում սրճարան կառուցապատման գործընթացի առնչությամբ քրգործ է հարուցվել
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար Աննա Հակոբյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն՝ մանկատան բնակիչների հրավերով։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ ՀՀ-ում հույների նկատմամբ խտրականության որևէ դեպքի չեմ առնչվել․ Մարիա Լազարևա Հիսուսի արձանը լինելու է ամենալավը ու դարերի պատմություն է ունենալու․ Ծառուկյան «Մի բան ինձ համար ակնկայտ…

    Աննա Հակոբյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • Կառավարության այսօրվա` օգոստոսի 13-ի նիստում, կառավարությունն ընդունեց նախագիծ, որով 2003-2015 թթ. ընթացքում ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերվեցին դրանք զբաղեցրած մանկատան 163 շրջանավարտներին: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը նշեց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում էր, որ…

    Կառավարությունը մանկատան 163 շրջանավարտի բնակարան տրամադրեց
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Վերջերս տարբեր ԶԼՄ-ներ նույնիսկ ուղիղ եթերով լուսաբանում են ինքնասպանության փորձ անող քաղաքացու արարքը։ Այդ հրապարակումներն ինձ ստիպում են մանրամասներ հրապարակել։ Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից 6 տարի, որից հետո 2012թ.-ին դուրս Է եկել մանկատնից (10 տարեկան հասակում)՝ տեղափոխվելով Երևանի հատուկ…

    Բաթոյանի պարզաբանումները՝ ինքնասպանության փորձ անող քաղաքացու վերաբերյալ
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ ««Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին…

    «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակվածները առողջացել են․ Բաթոյան
  • Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվել է, թե ովքեր են պատասխանատու այն հարցում, որ կորոնավիրուս է հայտնաբերվել փակ հաստատություններում` տուն-ինտերնատում և մանկատանը: Առողջապահության նախարարը նշել է, որ վարակվելու վտանգը 100 տոկոսով բացառել հնարավոր չէ, քանի որ մարդիկ, միևնույն է, պետք է գնան տուն, գան: «Դժբախտաբար, երկու նման օջախ ունենք,…

    Նախարարը խոսել է տուն-ինտերնատում և մանկատանը վարակվելու դեպքերի մասին
  • ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի  «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը (Դեպի լույս երգչախումբը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում) բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում: Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և…

    «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբ
  • Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տարբեր տարիներին «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված խնդիրները: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: «Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին և նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար: Մարդու իրավունքների…

    ՄԻՊ-ը հրապարակել է «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված խնդիրները
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թ.-ից: Այս մասին նախագիծն այսօր հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Բանն այն է, որ վերջին 16 տարիներին պետությունը չի կատարել կամ թերի է կատարել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու իր պարտականությունները: Պետության…

    Մանկատան 300 շրջանավարտների կտրամադրվի բնակարանի գնման վկայագրեր
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներից վեցը հոկտեմբերի 8-14 կմեկներն Ուկրաինա՝ Պարա րաֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Նշենք, որ Կիևում կայանալիք առաջնությանը հերթական անգամ մասնակցելու համար մանկատան սաներին կուղեկցեն հաստատության երկու աշխատակիցներ՝ լոգոպեդը և հոգեբանը: Մասնակիցների համար նախատեսված բոլոր ծախսերը հոգում է Պարա րաֆթինգի ֆեդերացիայի կողմից: Նշենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատան…

    Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները Կիևում կմասնակցեն Պարա րաֆթինգի աշխարհի առաջնությանը
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիա Աբրահամյանը: Նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որը կանցկացվի ս.թ. սեպտեմբերի 24-ին: Լիլիա Աբրահամյանը տնօրենի պաշտոնը կստանձնի մինչև թափուր պաշտոնի հիմքի վերացումը՝ ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով: Նշենք, որ Լիլիա Աբրահամյանը հայտնի է երեխաների իրավունքների…

    Լիլիա Աբրահամյանը՝ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
  • «Այսօր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հաստատությանը մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական հատկանիշները և արձանագրում անգամ աննշան թերությունները: Այս անգամ ևս հենց մատակարարման պահին նկատել և արձանագրել ենք թերությունները և հրաժարվել ընդունել մատակարարված…

    Գավառի մանկատուն մատակարարված անորակ սնունդը փոխարինվել է. մանկատան տնօրեն
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա մատակարարված սննդամթերքի տեսականին եղել է թերի և անորակ: Այսպես, հայտով…

    Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում գեղեցկության շքերթ էր: Հաստատությունում նորաձևության ցուցադրություն էր կազմակերպվել` մանկատան սաների և արհեստավարժ մոդելների մասնակցությամբ: Նորաձևության ցուցադրությունը կազմակերպել էին մանկատան տնօրինությունը, «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը և «Միսս Հայաստան ազգային գործակալության» գործադիր տնօրեն Մամիկոն Դանիելյանը: «Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է…

    Նորաձևության ցուցադրություն՝ Մարի Իզմիրլյան անվան մանկատանը