fbpx
Հասարակություն

«Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի  «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը (Դեպի լույս երգչախումբը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում) բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում: Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր:

«Ինձ համար շատ կարևոր է ազգային արժեքները պահպանելը: Երեխաները պիտի շատ սիրեն իրենց հայրենիքը: Ինձ շատ է ոգևորում, որ հայ փոքրիկները Հայաստանում և արտերկրում սիրով են երգում` Հայաստանին, հայրենիքին նվիրված երգերը:  Իմ հեղինակած երգերը, բացի իմ երգչախմբերից երգում են շատ մանկապատանեկան անսամբլներ, երգիչներ և այլոք»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը:

Մարտի 12-ին Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում մեծ ոգևորությամբ պատրաստվում էին բրալյան դասագրքերի շնորհանդեսին, բայց հենց այդ օրը հայտարարվեց արտակարգ դրություն և իրենք ստիպված եղան հետաձգել։ Մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված համերգները նույնպես կորոնավիրուսի պատճառով հետաձգվեցին։

Սակայն խումբը շարունակում է իր դասընթացները օնլայն տարբերակով և շուտով կավարտվի կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունը և իրենք նույնպես կանցնեն բնականոն կյանքին։

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ