Մանչեսթեր Սիթի
Սիթին պատրաստ է ակումբային ռեկորդ սահմանել
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ակումբային ռեկորդ սահմանել: «Սիթին» հետաքրքրված է «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով: Ռոդրին դիտարկվում է որպես Ֆերնանդինյոյի փոխարինող, որը շուտով կդառնա 34 տարեկան: Ռոդրիի տեղափոխության համար մանչեսթերյան ակումբը պատրաստ է ծախսել 70 մլն եվրո: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Եթե տրանսֆերն իրականանա, ապա Ռոդրին կդառնա ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը:
«Յունայթեդը» պետք է լավություն անի ինքն իրեն, ոչ թե մեզ. Վան Դեյկը
Վիրջիլ վան Դեյկը խոսել է առաջիկա մանչեսթերյան դերբիի մասին: «« Յունայթեդը» պետք է լավություն անի ինքն իրեն, ոչ թե մեզ: Արտագնա խաղում «Էվերթոնին» հաղթելը հեշտ չէ, սակայն 0-4 հաշվով պարտությունը լուրջ արդյունք է: Մենք ոչ մի ձևով չենք կարող ազդել մանչեսթերյան դերբիի վրա, բայց ՄՅՈւ-ն պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, և նրանց հաղթանակ է…
ՄՅՈւ-ն չի կարող ազդել մանչեսթերյան դերբիի արդյունքի վրա. Կլոպ
Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ի 31-րդ տուրի շրջանակներում կայանալիք մանչեսթերյան դերբիի մասին. «Մանչեսթերյան դերբիի արդյունքի վրա մենք չենք կարող ազել: Ինչպես երևում է, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես: Ի՞նչ հաշվով նրանք պարտվեցին «Էվերթոնին», 0:3 թե՞ 0:4… Դերբին սովորական հանդիպում է, որը «Մանչեսթեր Սիթին» պետք է անցկացնի: Մենք նույնպես խաղացել ենք ՄՅՈւ-ի հետ, այդ պահին նրանք հիանալի մարզավիճակում…
Լիվերպուլը շարունակում է պայքարել չեմպիոնության համար
«Լիվերպուլը» ԱՊԼ-ի 35-րդ տուրում մրցեց «Քարդիֆի» հետ:Քարդիֆում կայացած խաղն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: 56-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վեյնալդումը,իսկ 80-րդ րոպեին Միլները կրկնապատկեց հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը: «Լիվերպուլը» հերթական երեք միավորն է վաստակում ու 88 միավորով բարձրանում մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, իսկ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել և…
Հենց մեկնարկից ինչ-որ բան սխալ գնաց. Սուլշեր
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Էվերթոնից» կրած պարտությունը(4:0). «Հենց մեկնարկից ինչ-որ բան սխալ գնաց: Պարզապես ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: «Էվերթոնը» գերազանցեց մեզ բոլոր առումներով: Կան բաներ, որոնք պետք է զարգացնենք, որպեսզի հաջողության հասնենք: Միայն տաղանդի շնորհիվ չես կարող լավ արդյունք գրանցել: Պարզապես չխաղացինք: Ներողություն ենք խնդրում նրանցից, ովքեր կապ ունեն ակումբի հետ:…
Դաժան էր, բայց ունենք այն, ինչ ունենք․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Տոտենհեմի» հետ անցկացրած խաղը (4:3) և մեկնաբանել մրցաշարից դուրս մնալը: Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է BBC-ն․ «Դաժան էր, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք պետք է ընդունենք սա: Երկրորդ կեսում մենք շատ պահեր ստեղծեցինք և խփեցինք գոլեր: Ցավոք, վերջնամասն անհաջող դասավորվեց մեզ համար, շնորհավորում…
«Հաղթական պարտություն»․ Մանչեսթեր Սիթին անցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ
Ապրիլի 17-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի վերջին 2 հանդիպումները։ Զույգերից մեկը կազմել էին «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։ Առաջին խաղում «Տոտենհեմը» հաղթել էր 1:0 հաշվով: Ի տարբերություն առաջին խաղի, այս հանդիպումը գոլառատ ստացվեց ու գրանցվեցին մի շարք նշանակալից իրադարձություններ։ Նախ, առաջին խաղակեսի 11 րոպեների ընթացքում գրացվեց 4 գոլ։ 4-րդ րոպեին «Սիթիի» խաղացողներին հաշվի մեջ առաջ…
VAR-ը խաղի մի մասն է.Լյորիս
Ուգո Լյորիսը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0): «Կարևորագույն խաղ էր, լավ հաղթանակ տարանք` մինչև վերջ ճնշում գործադրելով: Դժվար էր, բայց ներդրեցինք ողջ ուժերը: Ինչ վերաբերում է 11-մետրացին, որը նշանակվեց VAR-ի կիրառումից հետո, ապա ես այդ պահը չտեսա: Սա խաղի մի մասն է, մենք պետք է ընդունենք սա: Մնացինք խաղի մեջ, և դա…
Մանչեսթեր Սիթին հիմա պետք է կամբեք անի.Գվարդիոլա
Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Տոտենհեմի» հետ առաջին խաղում (1:0).«Մենք շատ պահեր ստեղծեցինք, ոչ թե վաստակեցինք ընդամենը մեկ 11-մետրանոց: Մենք վերահսկում էինք խաղը` մրցակցին շատ բաներ թույլ չտալով: Արդյունքը լավագույնը չէ, հիմա մենք պետք է քամբեք անենք, որպեսզի անցնենք հաջորդ փուլ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն: Հիշեցնենք, որ հանդիպման միակ գնդակը խաղի վերջնամասում…
Տոտենհեմը սեփական հարկի տակ հաղթեց Մանչեսթեր Սիթին․ՉԼ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթին»: Հանդիպման 12-րդ րոպեին մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված,որը չկարողացավ անվրեպ իրացնել Սերխիո Ագուերոն: 78-րդ րոպեին «Տոտենհեմի» կազմում միակ և հաղթական գոլը հեղինակեց Սոն Հին-Մինը: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին՝ Մանչեսթերում: https://www.youtube.com/watch?v=U53q1EdgC0o
«Լիվերպուլը» դեռ մասնակցում է չեմպիոնական մրցավազքին, և դա հրաշալի է.Կլոպ
Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1): «Մենք թոփ-մակարդակի խաղ ցույց չտվեցինք, բայց մեր թիմը պայքարեց: Մարդիկ ցանկանում են, որ «Լիվերպուլը» խաղա այնպես, ինչպես «Մանչեսթեր Սիթին», բայց մենք չենք կարող դա անել: Մենք խաղում ենք մեր ֆուտբոլը: Մենք արդեն 82 միավոր ունենք. հիանալի արդյունք այս խելահեղ առաջնությունում: Ես իսկապես հպարտ եմ դրանով: Սա…
«Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն հետաքրքրված են Տանգի Նդոմբելեի ծառայություներով
Տանգի Նդոմբելեն ամենայն հավանականությամբ կլքի «Լիոնը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նդոմբելեի ծառայություններով սկսել են հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն: «Սիթին» Նդոմբելեին դիտարկում են որպես Ֆերնանդինյոյին փոխարինող: Փարիզյան ակումբը դիտարկում է Նդոմբելեին որպես Վերատիի հավանական փոխարինող:Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։ Տանգի Նդոմբելեի պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:
Հույս ունեմ, որ Չեմպիոնների լիգայում կհաղթի Ման. Սիթին․Լուի վան Գալ
Լուի վան Գալը հայտարարել է, թե որ թիմն է լավագույնը Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում: «Մարդիկ մտածում են, որ «Բարսելոնան» լավագույն թիմն է, իսկ նրանք լավագույնը չեն: «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ տեսք ունեն, քան «Բարսելոնան»: Իսկ «Լիվերպուլն» ավելի թիմային տեսք ունի, քան «Մանչեսթեր Սիթին»: Իմ փիլիսոփայության համաձայն` պետք է հաղթի լավագույն թիմը, և ես…
Կևին դե Բրույնեն վերսկսել է մարզումները
Կևին դե Բրույնեն ապաքինվել է ազդրի վնասվածքից: Դե Բրույնեն վնասվածք էր ստացել «Բորնմութի» հետ խաղում: Վնասվածքի պատճառով դե Բրույնեն չէր հրավիրվել Բելգիայի հավաքական՝ մասնակցելու Ռուսաստանի և Կիպրոսի հետ խաղերին, սակայն արդեն այսօր ժամանել է «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազա և մարզվել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:














