fbpx
Սպորտ

«Յունայթեդը» պետք է լավություն անի ինքն իրեն, ոչ թե մեզ. Վան Դեյկը

Վիրջիլ վան Դեյկը խոսել է առաջիկա մանչեսթերյան դերբիի մասին:

«« Յունայթեդը» պետք է լավություն անի ինքն իրեն, ոչ թե մեզ: Արտագնա խաղում «Էվերթոնին» հաղթելը հեշտ չէ, սակայն 0-4 հաշվով պարտությունը լուրջ արդյունք է:

Մենք ոչ մի ձևով չենք կարող ազդել մանչեսթերյան դերբիի վրա, բայց ՄՅՈւ-ն պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, և նրանց հաղթանակ է անհրաժեշտ: Մենք կենտրոնացել ենք միայն մեր խաղերի վրա, ոչ թե «Սիթիի»: Մնացած խաղերում պետք է առավելագույն միավորներ: Շատ բարդ է լինելու, սակայն մեր՝ չեմպիոն դառնալու նպատակը չի փոխվել»,- Վիրջիլ վան Դեյկի խոսքը մեջբերել է Liverpool Echo-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ