Մանչեսթեր Սիթի

  • Իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնությունում ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստն է այս մրցաշրջանում։ Այս մասին գրում է Squawka-ն։ Նշվում է, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը 14 գոլային պահ է ստեղծել թիմակիցների համար։ Այս ցուցանիշում Իտալիայում առաջինն է, իսկ թոփ-5 լիգաներում կիսում է 3-րդ տեղը՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ։ Ըստ աղբյուրի…

    Այս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է Իտալիայում
  • «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։ Նշվում է, որ նրան առաջարկվում է պայմանագիր՝ նախատեսված մինչև 2025 թվականի կեսերը։ Ալժիրցու գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։  

    Մանչեսթեր Սիթին կերկարաձգի պայմանագիրը իր հարձակվողի հետ
  • Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե միանա «Մանչեսթեր Սիթիին»։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ նրան առաջարկվել է շաբաթական ավելի քան 500 հազար ֆունտ աշխատավարձ Անգլիական ակումբում կարծում են, որ Հալանդը 1 ամսվա ընթացքում վերջնական որոշում կկայացնի:  

    Մանչեսթեր Սիթիին առաջարկ է արել Հալանդին․ վերջնական որոշումը կկայացնի 1 ամսվա ընթացքում
  • Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը կարող է փոխել ակումբը։ Այս մասին գրում է Foot Mercato-ն։ Նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են միանգամից 2 ակումբ՝ «Չելսին» ու ՊՍԺ-ն։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբն արդեն փորձ արել է ձեռք բերել 31-ամյա ֆուտբոլիստին, սակայն ապարդյուն։ Նշվում է, որ ՊՍԺ-ն ևս մեկ փորձ կանի ամռանը։ Մահրեզը դիտարկվում…

    ՊՍԺ-ն ու Չելսին հետաքրքրված են Ման Սիթիի հարձակվողի ծառայություններով
  • Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգի հետ։ Այս մասին գրում է Sun-ը։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն տվել է իր համաձայնությունը՝ երկարաձգման հետ կապված ու այժմ թիմի ղեկավարությունը բանակցություններ է սկսել է անգլիացու գործակալի հետ։

    Սիթին մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ստերլինգի հետ
  • Իտալական ֆուտբոլի երբեմնի աստղերից Մարիո Բալոտելին կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգա․ նրանով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Այս մասին տեղեկացնում է Sport Bible-ը։ Նշվում է, որ 31-ամյա հարձակվողն այժմ հանդես է գալիս թուրքական «Ադանա Դեմիրսպորում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Բալոտելին ժամանակին հանդես է եկել «Լիվերպուլում» ու «Մանչեսթեր Սիթիում» և միանշանակ է,…

    Բալոտելին կարող է վերադառնալ Անգլիա
  • Կայացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, որում տնատերերը պարտություն են կրել 1-2 հաշվով։ Բայց խաղն ավելի շատ ուշադրության է արժանացել ոչ թե բուն արդյունքի, այլ մեկ այլ դրվագով․ բանն այն է, որ խաղից հետո FA-ն «Արսենալին» մեղադրանք է առաջադրել խաղի 2 տարբեր միջադեպերի համար։ Առաջին միջադեպը կապված է ակումբի…

    Արսենալին տուգանել են Սիթիի հետ խաղից հետո
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի 21 տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» (1:2): Խաղի վերջում FA-ն մեղադրանք է առաջադրել «զինագործներին» երկու դրվագների մասով՝ խաղացողների՝ իրենց էմոցիաները զսպելու անկարողության և տրիբունաներում կարգուկանոն ապահովելու ակումբի անկարողության համար: Արդյունքում «Արսենալը» տուգանվել է 20 հազար ֆունտ ստերլինգով՝ հանդիպման 59-րդ րոպեին Գաբրիելին կարմիր քարտը տալու ժամանակ, խաղացողների չափազանց…

    Արսենալը տուգանվել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո
  • «Մանչեսթեր Սիթիի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի 36-ամյա աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մեծ երկրպագուն է։ Ստերլինգի խոսքերը փոխացնում է BBC-ն։ Ֆուտբոլիստը նշել է, որ հետևում է Ռոնալդուի խաղին երեխա ժամանակվանից։ Նրա խոսքով՝ Ռոնին ֆենոմենալ խաղացող է, որին հաջողվում է երկար տարիներ խաղալով մնալ ամենաբարձր մակարդակի…

    Ռոնալդուն ֆենոմենալ է, ես նրա մեծ երկրպագուն եմ․ Ստերլինգ
  • «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» հասել են համաձայության՝ անգլիական ակումբի հարձակվող Ֆերան Տորեսի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նա նշում է, որ «Բարսան» 55 միլիոն եվրո կվճարի «Մանչեսթեր Սիթիին»՝ Տորեսի տրանսֆերի համար։ Ըստ աղբյուրի՝ Տորեսը 5 տարվա պայմանագիր է կնքելու կատալոնական ակումբի հետ։ Ռոմանոյի տվյալներով՝ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։

    Բարսան 55 միլիոնով ձեռք կբերի Ֆերան Տորեսին
  • Այս տարվա օգոստոսից կալանքի տակ գտնվող «Մանչեսթեր Սիթիի» Ֆրանսիացի ֆուտբոլիստ Բենջամին Մենդիի վիճակը գնալով ծանրանում է․ նրան մեղադրանք է առաջադրվել բռնաբարության հերթական գործով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ Մենդին արդեն մեղադրվում է 12 քրգործով, որոնցից 7-ի դեպքում նրան առաջադրվել է բռնաբարության, իսկ 5-ի դեպքում՝ կանանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների գործադրելու համար։ Ըստ…

    Ման Սիթիի պաշտպանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնաբարության համար․ սա թվով 7-րդն է
  • Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 7-0 հաշվով ջախջախեց «Լիդսին», որի արդյունքում թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլան սահմանեց ռեկորդ։ Այս մասին հայտնում է B/R Football-ը։ Բանն այն է, որ «Սիթին» Գվարիոլայի գլխավորությամբ արդեն 506 գնդակ է հեղինակել ու դրա համար իսպանացուն անհրաժեշտ է եղել ընդամենը 207 հանդիպում։ Այսպիսով՝ Գվարդիոլային հաջողվել է ռեկորդային քիչ խաղերի քանակով…

    Գվարդիոլան ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ում
  • Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ռեկորդ է սահմանել Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ շրջանցելով պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Այս մասին հայտնում է Sports-ը։ Նշվում է, որ Գվարդիոլան տոնել է «Սիթիի» ղեկին իր 150-րդ հաղթանակը՝ 203 խաղերում, ինչն ամենաարագն է ԱՊԼ-ի պատմության մեջ։ Նախկին ռեկորդակիրը Մոուրինյոն էր, ով այդ արդյունքին հասել է 230 խաղերի արդյունքում՝ «Չելսիի»,…

    Գվարդիոլան ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում՝ շրջանցելով Մոուրինյոյին
  • Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կարիմ Բենզեմային։ Այս մասին գրում է El Nacional-ը։ Նշվում է, որ անգլիական գրանդը Բենզեմային գնելու փորձ կանի առաջիկա ամառային տրանսֆերի ընթացքում։ Այդ քայլով «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փորձելու է լրացնել Սերխիո Ագուերոյի բացակայությունը։

    Գվարդիոնալ ցանկանում է Ման Սիթիում տեսնել Բենզեմային
  • Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆերնան Տորեսը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։ Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։ Նշվում է, որ տեղափոխման հարցով Տորեսն արդեն դիմել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ով դեմ չէ ֆուտբոլիստի տեղափոխմանը, եթե «Բարսան» լավ առաջարկ անի անգլիական ակումբին։

    Սիթիի կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել Բարսա