Ման Սիթիի պաշտպանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնաբարության համար․ սա թվով 7-րդն է-Azat TV
Սպորտ
10:44 23/12/2021, 10:44

Ման Սիթիի պաշտպանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնաբարության համար․ սա թվով 7-րդն է

Այս տարվա օգոստոսից կալանքի տակ գտնվող «Մանչեսթեր Սիթիի» Ֆրանսիացի ֆուտբոլիստ Բենջամին Մենդիի վիճակը գնալով ծանրանում է․ նրան մեղադրանք է առաջադրվել բռնաբարության հերթական գործով։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ Մենդին արդեն մեղադրվում է 12 քրգործով, որոնցից 7-ի դեպքում նրան առաջադրվել է բռնաբարության, իսկ 5-ի դեպքում՝ կանանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների գործադրելու համար։

Ըստ աղբյուրի՝ Մենդիի քրգործերով դատավարությունը պետք է կայանար 2022 թվականի հունվարին, բայց այն հետաձգվել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ