Մաուրիցիո Սարի
Մաուրիցիո Սարին գլխավորեց Լացիոն
«Լացիոն» պաշտոնական կայքը հայտնել է Մաուրիցիո Սարիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Սարին մեկ մրցաշրջանի համար ստանալու է 3 մլն եվրո՝ գումարած ևս կես միլիոն, եթե ակումբը հայտնվի Չեմպիոնների լիգայում։ 𝙐𝙁𝙁𝙄𝘾𝙄𝘼𝙇𝙀 🤝Maurizio Sarri è il nuovo allenatore de #LaPrimaSquadraDellaCapitale ⚪️🔵 ➡️ https://t.co/rfiKjcRd4S pic.twitter.com/c13ZOstWmB — S.S.Lazio (@OfficialSSLazio) June 9, 2021
Յուվենտուսը նոր գլխավոր մարզիչ է փնտրում
Tuttomercatoweb-ի հաղորդմամբ՝ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին։ Մաուրիցիո Սարին «Յուվենտուսը» գլխավորում է 2019 թվականից։ Ակումբի հետ մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ․ հունիս։ Սարիի պաշտոնանկությունը կախված է Չեմպիոնների լիգայի ընթացքում գրանցած արդյունքներից։ Ըստ աղբյուրի՝ ակումբի համար նախընտրելի թեկնածուներն են Զինեդին Զիդանը, Մաուրիսիո Պոչետինոն, Սիմոնե Ինձագին և…
Յուվեն պատրաստվում է հրաժեշտ տալ միանգամից 5 ֆոտբոլիստի
Թուրինի «Յուվենտուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառքի հանել միանգամից 5 ֆուտբոլիստի։ TuttoSport-ի հաղորդմամբ՝ իտալական ակումբը տրանսֆերի է հանելու Գոնսալո Իգուայինին, Ֆեդերիկո Բերնարդեսկիին, Սամի Խեդիրային, Բլեզ Մաթյուիդիին ու Դանիելե Ռուգանիին։ Նշվում է, որ «Յուվեում» ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստներ, որոնք կհամապատասխանեն թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հայացքներին։
Իգուայինի հետ խնդիրներ են առաջանում․ Սարի
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուայինի մասին։ «Շատերը մտածում են, որ ես բոլորի հետ վիճում եմ: Դա բնավ էլ այդպես չէ, բացի՝ Իգուայինից: Նրա հետ խնդիրներ առաջանում են, չգիտեմ, թե ինչու: Միգուցե, նա ցանկանում է լսել ինչ-որ ագրեսիվ կարծիք, ինչը նրա խաղի վրա դրական ազդեցություն է ունենում», – Սարիի…
Ռոնալդուն չի մասնակցի Լեչեի դեմ խաղին
«Յուվենտուսի» առաջատար, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իտալիայի առաջնության 28-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղին: Հայտնի է, որ ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ասել է, որ ցանկանում է հանգիստ տրամադրել Ռոնալդուին, որպեսզի նա ավելի լավ մարզավիճակով մասնակցի մյուս հանդիպումներին: Այս մասին հայտնում է Calciomercato-ին:
Ռանալդուն լավ խաղաց միայն առաջին 30 րոպեն․ Սարի
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է «Միլանի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Կրիշտիանո Ռոնալդուի խաղի մասին։ «Ռոնալդուն առաջին 30 րոպեին լավ խաղաց, բայց հետո նկատելի չէր խաղադաշտում։ Դա ոչ օպտիմալ ֆիզիկական վիճակի հետեւանքն է։ Նա սկզբում օգտակար էր նույնիսկ պաշտպանությունում։ Նրա տաղանդը բյուրեղյա է։ Բոլորի նկատմամբ պահանջն էր մասնակցել պաշտպանությանը», – Սարիի…
Հեշտ չէ երկու ակնառու ֆուտբոլիստների միաժամանակ գտնվել նույն դաշտում. Մաուրիցիո Սարի
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոստովանել է, որ իր համար հեշտ չէր նույն կազմում մարզել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին և արգենտինացի Պաուլո Դիբալային: «Դիբալան ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Միակ դժվարությունն այն է, որ հեշտ չէ երկու ակնառու ֆուտբոլիստների միաժամանակ գտնվել դաշտում և համագործակցել իրար հետ: Միևնույն ժամանակ, նրանք ցանկացած պահի կարող են փոխել խաղի իրավիճակը»,- ասել է…
Յուվենտուսը Ժորժինոյի համար առաջարկում է 40 միլիոն եվրո
«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինոյին: Տրանսֆերով անձամբ հետաքրքրված է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որի ղեկավարությամբ բրազիլացին իտալական անձնագրով խաղում էր Նապոլիում` «Նապոլիում» և Լոնդոնում` «Չելսիում»: Առաջարկվող գումարը կազմում է 40 միլիոն եվրո: Ժորժինոյի պայմանագիրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ հաշվարկվում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ակումբի մակարդակով…
Չելսիի կիսապաշտպանի տրանսֆերով հերաքրքրված է Թուրինի Յուվենտուսը
«Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալի» և «Պարի Սեն Ժերմենի» հետ պայքար կսկսի նաև Թուրինի «Յուվենթուսը»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ աշխատել է «բիանկոներիների» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ։ Դա է պատճառը, որ Մաուրիցիո Սարին ֆուտբոլիսիտին ցանկանում է տեսնել թիմի կազմում։ Աղբյուրը՝ Football Italia․
Կիելինին կշարունակի հանդես գալ Յուվեում
«Յուվենտուսի» և ակումբի պաշտպան Ջորջո Կիելինի միջև կնքված պայմանագիրը այս ամառ կկորցներ իր ուժը, սակայն ֆուտբոլիստը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը ցանկացել է շարունակել համագործակցությունը Կիելինիի հետ։ Այս մասին հայտնում է gazetta.it-ը։
Ռոնալդուն ֆանտաստիկ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում է․ Սարի
Չեմ կարող ասել, թե անհատական խաղի առումով էլ ինչը կարելի է ավելացնել։ Այս մասին ասել է «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին՝ խոսելով թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։ «Ակնհայտ է, որ Կրիշտիանուն ֆանտաստիկ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում է, եթե այսքան հաճախ գոլեր է խփում»,-ասել է նա: Սարին…
Կցանկանայի օգնել Կրիշտիանուին նվաճել վեցերորդ «Ոսկե գնդակը»․ Սարի
«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի համար նյարդայնացնող է այն փաստ, որ 2019 թվականին «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին ավելի շատ «Ոսկե գնդակ» է ստացել, քան «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուիից: «Ես կցանկանայի օգնել Կրիշտիանուին նվաճել վեցերորդ «Ոսկե գնդակը»: Այն գաղափարը, որ ինչ-որ մեկը ավելի շատ «Ոսկե գնդակ» է նվաճել, ավելի քան նյարդայնացնում է: Ես մտածում եմ, թե…
Մեր նպատակը Չեմպիոնների Լիգան է, Ռոնալդուն 99 տոկոսով չի խաղա Ատալանտայի դեմ․ Սարի
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է «Ատալանտայի» դեմ խաղին Ռոնալդուի մասնակցության մասին։ «Ռոնալդուի 99 տոկոսով չի խաղա: Երբ նա վերադարձավ ազգային հավաքականից, ասաց, որ առաջին խաղում իրեն ավելի լավ է զգացել, իսկ երկրորդում `ցավեր է ունեցել: Սա նաև հոգեբանական խնդիր է: Մեր նպատակը Չեմպիոնների Լիգան է, մենք պետք է բուժենք այդ վերքը: Հետևաբար,…
Գոնսալոյի գլխի վրա կարեր են դրվել․ Սարին՝ Իգուայինի առողջական վիճակի մասին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է իր թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինի առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում էSport Italia-ն: «Գոնսալոյի գլխի վրա կարեր են դրվել: Բժիշկները կորոշեն՝ արդյոք նա գիշերն այնտե՞ղ կմնա: Նրա գիտակցությունը տեղում է, հստակ պատասխանում է հարցերին: Կարծում եմ՝ Իգուայինը մնացած թիմի հետ կվերադառնա Թուրին»,- ասել է Սարին: Նշենք, որ Իգուայինը…
Ռաբիոյի մայրը ցանկանում է, որ որդին տեղափոխվի Բարսելոնա. Calciomercato
«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Ֆուտբոլիստի մայրն ու գործակալ Վերոնիկա Ռաբիոն դժգոհ է խաղային ժամանակի քանակից, որը նրա որդին ստանում է Մաուրիցիո Սարիի թիմում: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։ Ռաբիոյի ընտանիքը կվերադառնա «Բարսելոնա» տեղափոխության տարբերակին, որը դիտարկվում էր անցած ամռանը, եթե իրավիճակը նույնը մնա։ Ռաբյոյի իրավունքները «Յուվենտուսին» բաժին են հասել անվճար ՝…