Մարդու իրավունքների պաշտպան
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ այցելել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և շնորհավորել ապագա լրագրողներին և դասախոսական կազմին: Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել լրագրողների աշխատանքի կարևորությանը ժողովրդավարության կայացման, հասարակությունում այլակարծության խթանման հարցերում։ «Մեր երկրում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները ցույց տվեցին`…
Մեծ է լրագրողի դերը նաև այլակարծության խթանման հարցում. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել. «Սիրելի՛ լրագրողներ. Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Մեր երկրում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները ցույց տվեցին` որքան կարևոր է մամուլի և լրագրողների դերը այդ փոփոխությունների հարցում: Լրագրողի մասնագիտական աշխատանքը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ…
ԱԺ-ում հյուրընկալվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ապրիլի 30-ին հանդիպել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ քանի դեռ Արցախը ներկայացված չէ միջազգային կառույցներում, ՀՀ խորհրդարանն Արցախի ձայնն է այդ կազմակերպություններում: Նա հավելել է, որ ինքը և բազմաթիվ պատգամավորներ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի խնդիրները…
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այցելել է ՀՀ Ազգային ժողով
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ՀՀ ԱԺ է այցելել: Նա հանդիպել է ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ: Արտակ Բեգլարյանը նախ անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնց առնչվում է Արցախի ժողովուրդը, և ըստ այդմ՝ խախտվում է նրանց իրավունքը: Նա, որպես օրինակ, բերեց օդանավակայանը: Արտակ Բեգլարյանը նշեց, որ իրենց հաղորդակցության և ազատ…
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
Արցախի ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նրանք քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Ա.Բեգլարյանը նախագահ Սարգսյանին հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը: Նրանք քննարկել…
ՄԻԵԴ դիմումների մեծ մասը վերաբերում են անազատության հարցերին․ ՄԻՊ
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին դիմեց մի քանի հարցով, որոնք վերաբերում էին կալանավորներին: «Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժից` չկրած մասն ավելի մեղմ պատժաժամկետով փոխարինելու համակարգը փաստացի չի գործում, որից բողոքում են…
Կկազմեմ սև ցուցակ և կհրապարակեմ բոլոր գերատեսչություններին. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից հրապարակված տարեկան զեկույցին. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց իր տարեկան զեկույցը և Տեղեկատվության ազատության վերաբերյալ թեմայի շրջանակում նշեց, որ 2018 թվականին 2017 թ-ի համեմատ երկու անգամ և 2016 թվականի…
Արման Թաթոյանը խոսել է Դավիթ Սանասարյանի հետ
Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից, թե ինչ կարող է ասել ՊՎԾ ղեկավար Դավիթ սանասարյանի գործի մասին: «Ես Դավիթ Սանասարյանի հետ խոսել եմ, խոսել եմ Դավիթ Սանասարյանի փաստաբանի հետ, գիտեմ, որ պատրաստվում են նաև ինձ բողոք ներկայացնել: Երբ ներկայացնի, այն ժամանակ կարող ենք խոսել»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: ՄԻՊ-ը նաև…
Այլախոհությունը սոց. ցանցերում չի հանդուրժվում․ ՄԻՊ
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող ՄԻՊ 2018թ-ի տարեկան զեկույցի ընթացքում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե արդյոք սոցիալական ցանցերում ատելություն տարածող խմբերի մասին տեղեկություններ պարզվել են՝ ինչ խմբեր էին, ինչ նպատակ ունեին և ինչ հետևանք ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրումը: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց,…
ՀՀ ՄԻՊ-ին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Այդ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու…
Ցեղասպանության՝ քաղաքակիրթ աշխարհի կողմից դատապարտվելը կանխարգելիչ նշանակություն կունենա. Արման Թաթոյան
Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց. «Այսօր մեր հայրենակիցներն իրենց հայրենի հողից տեղահանվեցին, ոչնչացվեցին հոգևոր, նյութական արժեքները, կարևոր է, որ դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից, որպեսզի ունենա կանխարգելիչ նշանակություն, նաև սթափության խորհրդանշական կոչ լինի»: Նա նշել է, որ այս գործում ջանքերը պետք է շարունակական լինեն, կարևորել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող…
ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկող տեսանյութ` ՍՊԸ-ների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հաշվառվելու ընթացակարգի վերաբերյալ։ Տեսանյութն իրազեկում է նաև գործարարության ոլորտում իրավունքների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու հնարավորության մասին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: https://www.facebook.com/Armenianombudsman/videos/392091088044985/
Քննարկել ենք ՄԻՊ գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր. Արման Թաթոյան
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր և ՀՀ նախագահ Արմեն Սարգյսանի հանդիպմանը: Գրառման մեջ ասվում է. «Ապրիլի 18-ին հանդիպում ունեցա Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցներին, նրանց իրավունքներին և…
ՄԻՊ Արման Թաթոյանը չհայտարարված այց է կատարել Երևանի դպրոցներից մեկը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան համար 14 հատուկ դպրոց։ Նա ուսումնասիրել է դպրոցի պայմանները, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, ծանոթացել նրանց առօրյային։ «Մեր նպատակն է երաշխավորել այս դպրոցում սովորող երեխաների իրավունքները, նպաստել կարծրատիպերի վերացմանը և գործադրել ջանքեր, որպեսզի այստեղ սովորող երեխաները լինեն հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց…













