Մարդու իրավունքների պաշտպան
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է անձի հաշմանդամության խումբը
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում: Դիմումատուի պնդմամբ՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումներով 3 տարի շարունակ իր նկատմամբ սահմանվել է 3-րդ խմբի հաշմանդամություն, սակայն հերթական՝ 2018 թվականի վերափորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբ չի սահմանվել: Քաղաքացին, որոշումն անհիմն համարելով, բողոքարկել է վարչական կարգով, սակայն արդյունքի չի հասել: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Աշխատանքի…
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն վճարվել է շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում: Ըստ դիմումատուի՝ 2013 թվականից ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, 2017 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացել է ծանուցում, ըստ որի՝ իր ներկայացրած աշխատանքային գրքույկի գրառումները և սոցիալական վճարների մասին տեղեկանքները չեն հիմնավորում իր աշխատելու…
Վիճարկվում են համաներման մասին օրենքի դրույթներ․ Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաներման մասին օրենքում բացակայում են կարգավորումներ, որոնք հստակ կամրագրեն համաներման ակտի կիրառման հիմքերը և կատարման համար պատասխանատու դատական մարմնի իրավասությունն այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն վերջինիս կողմից դեռևս չի որոշվել վարույթ ընդունելու հարցը: Արդյունքում, թե՛ Վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ դատարանները…
Ղազախստանի ՄԻՊ-ի գնահատականը Կարագանդայի դեպքերի կապակցությամբ
Արմնեպրեսը գրում է՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել…
ՄԻՊ հայտարարությունը Մանվել Գրիգորյանի գործին առնչվող իրավիճակի շուրջ
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիրքորոշում է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է՝ «Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք: Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների…
ՄԻՊ-ին հասցեագրվող բողոքներով 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ ավելի քան 4 անգամ աճել է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունը՝ նախորդ 3 տարիների հետ համեմատած։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս հարցում հիմք են ընդունվել Պաշտպանին հասցեագրվող, բայց միայն իրավասությանը վերաբերող անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները: Մասնավորապես,…
Պաշտպանի աջակցությամբ ՔԿՀ-ում գտնվող անձը հանձնել է ավարտական քննությունները և ստացել դիպլոմ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։ Նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու և ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն…
Բակո Սահակյանը Ռուբեն Մելիքյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ՄԻՊ գրասենյակի պատվիրակությունը այցելել է ՊՆ
ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանի հրավերով դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկվել են ՊՆ և ՄԻՊ համագործակցության ամրապնդմանն…
ՄԻՊ-ը կիրականացնի ԱԺ արտահերթ ընտրական գործընթացի անկախ դիտարկում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Յութուբյան իր ալիքում տեսալոհովակ է հրապարակել.
Ստեղծվել է աշխատանքային խումբ ԱԺ արտահերթ ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում է factor.am-ը: Խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների մասնագետները: Քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային…
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով: Տեղեկացնում է 168.am-ը Խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների մասնագետները: Քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա…