Մարդու իրավունքների պաշտպան
Դպրոցում երեխաների նկատմամբ բռնության դեպքով ուսուցիչը նկատողություն է ստացել․ ՄԻՊ
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Հայաստանի մարզերից մեկի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից 6-րդ դասարանում սովորող իր որդու և դասընկերների նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու հարցը կարգավորելու համար: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Քաղաքացու դիմումի համաձայն՝ ծնողները ուսուցչի պահվածքի մասին տեղյակ են պահել դպրոցի տնօրենին, որը հավաստիացրել է, որ կուսումնասիրի խնդիրը և միջոցներ…
«Ազատազրկվածի իրավախորհրդատու» համակարգը Messenger-ում հասանելի է նաև անգլերեն
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 17-ին աշխատակազմի կազմակերպած կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացրել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում: ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համակարգում առկա են 300-ից ավելի հարցեր եւ պատասխաններ ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ։ Այն մշակվել է Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն»…
ՄԻՊ-ը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ նախապես չի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար։ Մասնավորապես, ըստ բողոքի ակցիաների մասնակիցների՝ իրենց մտահոգում է նաև բնակավայրերից սպանդանոցների հեռավորության հարցը և դրա հետևանքով իրենց վրա լրացուցիչ գումարի ավելացման բեռը։ Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն…
Ընտանեկան բռնության դեպքով բողոքները 2 անգամ աճել են․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։ Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասը վերաբերել է տղամարդ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը։ Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած…
ՄԻՊ առաջարկները Կառավարությանը
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ներկայացված նախագիծն արտացոլում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում ազատությունից զրկված անձանց տեղափոխմանն առնչվող մի շարք առաջարկներ, ներառյալ՝ առողջական խնդիրներ և հատուկ…
Դատապարտյալի աչքի վիրահատության է ենթարկվել ՄԻՊ աջակցություն
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մեկի դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցում։ ՄԻՊ-ից հայտնում են, որ ըստ դիմողի՝ հետազոտվել է, սակայն անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար չունի բավարար ֆինանսական միջոցներ, ինչի հետևանքով վիրահատությունը չի իրականացվում: Նա խնդրել է Պաշտպանի աջակցությունն իրեն անհրաժեշտ վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով…
ՄԻՊ-ը հրապարակել է «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տարբեր տարիներին «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված խնդիրները: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: «Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին և նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար: Մարդու իրավունքների…
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին կգործի․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Բաժինն ապահովելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանություն, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական…
Արմեն Թավադյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին. գիշերն ահազանգ է ստացվել բնակարանի խուզարկության վերաբերյալ Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն, մեկնել է նաև ՄԻՊ-ի աշխատակազմը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ստացվել է փաստաբանի ահազանգ՝ կապված իր վստահորդի բնակարանում…
Հոգեբուժարան տեղավորելու և պահելու ընթացքում երեխաների և անգործունակ չափահասների կարծիքը հաշվի չի առնվում. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց այն մասին, որ երեխաներին և անգործունակ չափահասներին հոգեբուժարան տեղավորելու և պահելու ժամանակ նրանց կարծիքը հաշվի չի առնվում։ Զեկույցն անդրադառնում է հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության և մի շարք այլ իրավունքների: Արտահերթ զեկույցում, մասնավորապես, արձանագրված է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման…
ՄԻՊ զեկույցը՝ քրեական հետապնդման ընթացքում ոստիկանի իրավունքների մասին
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց քրեական հետապնդման ընթացքում Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքում պարզվել է, որ առկա է ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս նրանց իրավունքների երաշխավորմանն առնչվող օրենսդրական խնդիր: Գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական…
ՄԻՊ-ը ՀՔԾ-ից պարզաբանումներ է պահանջել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին գաղտնալսելու վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից «168․am» լրատվամիջոցում հրապարակված՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են» նյութի ուսումնասիրության նպատակով։ Հրապարակմամբ, մասնավորապես, նշվել է, որ հրապարակող լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ փորձելով բացահայտել լրագրողի տեղեկատվության աղբյուրը: Ըստ հրապարակման՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը հնարավոր է նաեւ…
Պետությունը պետք է ապահովի փախստականների հատուկ սնունդ ստանալու և այլ իրավունքները․ ՄԻՊ աշխատաժողով է տեղի ունեցել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ապահովման մշտադիտարկման վերաբերյալ աշխատաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Աշխատաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որի ընթացքում ոլորտի իրավասու պետական մարմինները և միջազգային…
Մարդու իրավունքների պաշտպանությունը հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է․ ՄԻՊ ուղերձը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի´ հայրենակիցներ, Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը: Այս օրը նշանավորվում է 1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ: Մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը յուրաքանչյուր հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է: Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է դառնա…







