մարզաբազա
Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նորից մարզվել է Մադրիդի «Ռեալի» բազայում։ Ինչպես հայտնում է DAZN-ի լրագրող Սերխիո Կիրանտեն, հարձակվողը ժամանել է մադրիդյան ակումբի բազա։ Այսպիսով, Ռոնալդուն արդեն երկրորդ օրն է, ինչ մարզվում է «Ռեալի» բազայում։ Երեկ պորտուգալացին աշխատել է մարզադաշտերից մեկում՝ մադրիդցիներից առանձին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն «Ռեալի» բազայում մարզվելու թույլտվություն էր ստացել ակումբի…
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Արարատի» մարզաբազայում սկսվել են շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում ակումբը կունենա բնական խոտածածկով երկու բարձրակարգ խաղադաշտ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Առաջին փուլում հեռացվում է երկար տարիներ «Արարատին» ծառայած խոտածածկը, որը որպես կանչապատման հումք «Արարատն» անհատույց տրամադրում է Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի բարեկարգման համար։ Աշխատանքների հաջորդ փուլում խաղադաշտերում կտեղադրվի ժամանակակից ջրամատակարարման…
Պորտուգալիայում հարձակվել են տեղի ակումբներից «Բենֆիկայի» ավտոբուսի վրա։ Հարձակման ընթացքում քարկոծվել է ակումբի ավտոբուսը, կոտրվել են ապակիներ, իսկ արդյունքում՝ 2 ֆուտբոլիստ՝ Անդրիյա Ժիվկովիչն ու Յուլիան Վայգլը վնասվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարզաբազա գնալու ճանապարհին։
Իտալական «Ռոման» կվերսկսի մարզումները, տեղեկացնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ թիմը բաժանվելու է 3 խմբի, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնելու մարզաբազայում առկա դաշտերը։ Ըստ աղբյուրի՝ մարզումների ընթացքում պահպանվելու են սոցիալական հեռավորության կանոնները։
ESPN հեռուստաընկերության լրագրող Ադրիան Վոյնարարովսկին Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Լրագրողը հայտնում է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ակումբներին թույլ կտա մայիսի 1-ից բացել մարզաբազաները խաղացողների համար: Մարտի 12-ին NBA-ն հայտարարել էր, որ մրցաշրջանը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Որոշումը կայացվել է, քանի որ Յուտա Ջազի բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ հաստատվել էր կորոնավիրուս։ «Թիմերին թույլատրվելու…
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջին ակումբն էր, որը դեևս մարտի 12-ին հայտարարել էր կարանտինային ռեժիմ։ Այժմ ակումբը որոշում է կայացրել մայիսի 4-ին վերսկսել մարզումներն ակումբային մարզաբազայում։ Մինչ մարզումները սկսելը ֆուտբոլիստները հանձնելու են կորոնավիրուսի թեստ։ Բացի դա մարզումների ընթացում նրանք պետք է խուսափեն շփումներից, պահպանեն տարածությունը և ավարտելուց հետո անմիջապես վերադառնան տուն։ Իսպանիայի առաջնության վերսկսումը սպասվում է…
«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վերականգնողական մարզումներ է անցկացնում Բարսելոնայում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի փոպանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստն այսօր մարզում է անցկացրել կատալոնական ակումբի մարզաբազայի մարզադահլիճում: Սպասվում է, որ արգենտինացին կկարողանա լիարժեք մարզումներ անցկացնել արդեն հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ Մեսսին հանգստից վերադառնալուց հետո իր առաջին մարզման ընթացքում ստացավ աջ ոտքի մկանային…
Այսօր «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մարզումներ է անցկացրել Բարսելոնայում տեղակայված «Սյուտատ Էսպորտիվա» մարզաբազայում: Այս մասին հայտնում է կատալոնական El Mundo Deportivo պարբերականը: Ըստ աղբյուրի՝ Մեսսին մարզվել է վերականգնողական ծրագրով: Նշվում է, որ առավելագույնը 10 օրից արգենտինացին կկարողանա մարզումներ անցկացնել «Բարսելոնայի» ընդհանուր խմբի կազմում: Հիշեցնենք, որ Մեսսին հանգստից վերադառնալուց հետո իր առաջին…
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբը Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հետևել է «Լեգանես» թիմի մարզմանը ՝ հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևել են «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն ունեցել զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանել է մեր մարզիչներին…
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի հանդիպումներն ու դիտարկումները Մադրիդում շարունակվում են։ Հերթական հանդիպումներից մեկում Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբի անդամները հանդիպել են Իսպանիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեցին մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային…