Այսօր «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մարզումներ է անցկացրել Բարսելոնայում տեղակայված «Սյուտատ Էսպորտիվա» մարզաբազայում: Այս մասին հայտնում է կատալոնական El Mundo Deportivo պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ Մեսսին մարզվել է վերականգնողական ծրագրով: Նշվում է, որ առավելագույնը 10 օրից արգենտինացին կկարողանա մարզումներ անցկացնել «Բարսելոնայի» ընդհանուր խմբի կազմում:
Հիշեցնենք, որ Մեսսին հանգստից վերադառնալուց հետո իր առաջին մարզման ընթացքում ստացել էր աջ ոտքի մկանային վնասցածք, որի պատճառով թիմի հետ չի մեկնել ԱՄՆ շրջագայության:

