մարզիկներ

  • Մարզիկների արձագանքը՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 մեդալ ունենալու հեռանկարին

    Մարզիկների արձագանքը՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 մեդալ ունենալու հեռանկարին

    Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին։ Պարգևատրման արարողությունից հետո ծանրամարտիկ Գոռ Մինասյանն ասել է, որ 2020 թվականի իր խնդիրը համարում է Եվրոպայի եռակի չեմպիոն հռչակվելը, հետո արդեն գնալ օլիմպիական ոսկու հետևից: «Շատ մարտական եմ տրամադրված. առաջ աստված, ամեն ինչ լավ կստացվի», – ասել է ծանրամարտիկը: Հարցին, թե հնարավոր…

  • Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 16 մարզիկ

    Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 16 մարզիկ

    Փետրվարի 23-ից մարտի 3-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալու է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում կունենա 16 ներկայացուցիչ, որոնք արդեն մեկնել են Վրոցլավ՝ ստուգատեսից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնելու: Գնդակային հրաձգության (10 մ) Եվրոպայի առաջնությունը նախավերջին մրցումն է, որտեղ մարզիկները կարող են ձեռք բերել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ուղեգրերի վերջին խաղարկությունը լինելու է մայիսին՝ Չեխիայի…

  • UFC-ի լավագույն 15 մարզիկները․ Նուրմագոմեդովը միայն 2-րդն է

    UFC-ի լավագույն 15 մարզիկները․ Նուրմագոմեդովը միայն 2-րդն է

    Հրապարակվել է UFC-ի լավագույն 15 մարզիկների ցանկը։ Առաջին հորիզոնականում իր տեղը պահպանել է ամերիկացի Ջոն Ջոնսը, ով վերջերս վիճելի հաղթանակ գրանցեց Դոմինիկ Ռեյեսի նկատմամբ։ Երկրորդը Հաբիբ Նուրմագոմեդովն է, իսկ երրորդը Հենրի Սեխուդոն։ Լավագույն 15 մարզիկների ցանկը․ Ջոն Ջոնս Հաբիբ Նուրմագոմեդով Հենրի Սեխուդո Ստիպե Միոչիչ Դանիել Կորմյե Իսրաել Ադեսանյա Կամարու Ուսման Ալեքսանդր Վոլկանովսկի Քոնոր ՄաքԳրեգոր Տոնի…

  • Զինհաշմանդամ մարզիկները Գերմանիայում մասնակցել են ուսումնամարզական հավաքի

    Զինհաշմանդամ մարզիկները Գերմանիայում մասնակցել են ուսումնամարզական հավաքի

    ՀՀ պաշտպանության նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի և Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եռակողմ պայմանավորվածության համաձայն՝ հայ զինհաշմանդամ մարզիկները հունվարի 19-ից 24-ը մասնակցել են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին: Հավաքի նպատակն է եղել մարզիկներին 2021թ. կայանալիք զինվորականների ձմեռային խաղերին նախապատրաստելը: Հավաքին մասնակցող զինհաշմանդամ մարզիկների ընտրության հարցում պաշտպանության նախարարությունը համագործակցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և…

  • Հայտնի են Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկները

    Հայտնի են Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկները

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվել են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):…

  • Ամենաբարձր վարձատրվող մարզիկները․ Forbes

    Ամենաբարձր վարձատրվող մարզիկները․ Forbes

    Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է վերջին 10-ամյակում ամենաշատը վարձատրվող մարզիկների անունները։ Ձեզ ենք ներկայացնում այդ մարզիկներին ու նրանց վաստկած գումարները։ Ֆլոյդ Մեյվեզեր (բռնցքամարտ) – 915 մլն․ դոլար Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 800 մլն․ դոլար Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 750 մլն․ դոլար Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 680 մլն․ դոլար Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 640 մլն․ դոլար…

  • Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը

    Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ…

  • Մի շարք մարզական ֆեդերացիաներ ու մարզիկներ՝ ընդդեմ Դալուզյանի մեծարման

    Մի շարք մարզական ֆեդերացիաներ ու մարզիկներ՝ ընդդեմ Դալուզյանի մեծարման

    Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Վերջին օրերին հայկական մարզաշխարհը հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում և դարձել է բուռն քննարկման առարկա, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերբերյալ պետության…

  • Հայ մարզիկ-զինծառայողները՝ Համաշխարհային բանակային խաղերում

    Հայ մարզիկ-զինծառայողները՝ Համաշխարհային բանակային խաղերում

    ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, այդ թվում նաև՝ օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը չափել են 27 մրցաձևերում: Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են եկել ըմբշամարտ,…

  • «Ապագա սերունդներ» հիմնադրամի նախագահը սպորտային գույք է նվիրել մարզիկներին

    «Ապագա սերունդներ» հիմնադրամի նախագահը սպորտային գույք է նվիրել մարզիկներին

    «Ապագա սերունդներ» հիմնադրամի նախագահ, Արցախի նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը Շուշիում գործող մուայթայ մարզաձևի խմբակի մարզիներին նվիրել է սպորտային գույք: Այս մասին հայտնել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը: Նա շնորհակալություն է հայտնել Գ. Գաբրիելյանցին և նշել, որ նման բարեգործական ծրագրերը խթան են հանդիսանում, որպեսզի թե´ մարզիչները և թե´ մարզիկներն էլ ավելի մեծ ոգևորությամբ…

  • Հայտնի մարզիկները կհանդիպեն Լոզան-2020-ի մասնակիցներին

    Հայտնի մարզիկները կհանդիպեն Լոզան-2020-ի մասնակիցներին

    Լոզան-2020-ի պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցները կմասնակցեն ճանաչողական ծրագրի, որը նախագծվել է Լոզանի համալսարանի, պոլիտեխնիկական դպրոցի և «Vaudois» համալսարանական հիվանդանոցի կողմից: ֆրիսթյալից Օլիմպիական խաղերի բրոնզե մեդլակիր Ֆանիի Սմիթը, հոկեյիստ Քրիստոբալ Յուեն, գեղասահքի Եվրոպայի չեմպիոն Սառա Մեյերը պատանի օլիմպիականներին կսովորեցնեն, թե ինչպես ճիշտ հետևել սեփական առողջությանը, կօգնեն մասնակցել մի շարք թեստավորումների և բժշկական փորձերի: Լոզան-2020-ի կազմկոմիտեն պատրաստում…

  • Կիոկուշին կարատեի Աշխարհի Գավաթ խաղարկությունից հայ մարզիկները ոսկի, արծաթ և բրոնզ են նվաճել

    Կիոկուշին կարատեի Աշխարհի Գավաթ խաղարկությունից հայ մարզիկները ոսկի, արծաթ և բրոնզ են նվաճել

    Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները` շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորութամբ, հաջող են հանդես եկել Բուլղարիայի Վարնա քաղաքում երեկ կայացած Կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթի» խաղարկությունում: Համլետ Թարվերդյանը 14-15 տարիքային խմբում, մինչև 50 քաշային կարգում չեմպիոն է դարձել ու ոսկե մեդալ նվաճել` հաղթելով 4 մենամարտ: Վահագն Հակոբյանն արժանացել է արծաթե մեդալի 14-15 տարիքային խմբում, մինչև 55 քաշային կարգում՝…

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ

    Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն: «Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել…

  • Հայ թիավարողները որակազրկվել են Մինսկում

    Հայ թիավարողները որակազրկվել են Մինսկում

    Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Մարաբյանը և Արա Վիրաբյանը ձախողել են Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի թիավարության մրցաշարի երկտեղանոց կանոեի 1000 մետրի մրցումները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մեկնարկից առաջ մարզիկները պետք է ակտիվացնեին հավատարմագրերը և ընդգրկվեին վերջնական հայտացուցակում, սակայն մարզիչի անուշադրության պատճառով չեն արել դա եւ որակազրկվել են: Այնուամենայնիվ, հայ մարզիկները դուրս են եկել մեկնարկի…

  • Ամենաբարձր վարձատրությամբ մարզիկներն՝ ըստ Forbes-ի

    Ամենաբարձր վարձատրությամբ մարզիկներն՝ ըստ Forbes-ի

    Forbes-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների վարկանշային աղյուսակը Առաջին հորիզոնականը բաժին է հասել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որի եկամուտը աշխատավարձից և հովանավորներից անցած տարի կազմել է 127 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում է իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 109 միլիոն, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 105 միլիոն։…