մարզպետ
Հայկ Ղուլումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ
Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ։ Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,-ասված է որոշման նախագծում: Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետի պաշտոնը…
Հայկ Չոբանյանը կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»,-ասված է որոշման նախագծում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ…
Տավուշի մարզպետը դատի է տվել Հրանտ Բագրատյանին․ պահանջում է վճարել 1 դրամ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին Facebook-ում գրել է մարզպետի խոսնակ Լիլիթ Սարգսյանը: «Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է խոսնակը: Նշենք, որ ավելի վաղ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ Տավուշից տարածքներ…
Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին
Մարտի 17-ին, ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ 26-ամյա Տիգրան Խաչատրայնը։ Նա «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է տեղափոխվել։ Նշվում է, որ Տիգրան Խ-ն 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)…
Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալ
Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզպետ Հայկ Չոբանյանը հետմահու պարգևատրել է 15 զինծառայողի: «Դաժան պատերազմի և պարտության մեջ մեր արժանապատվությունը պահելու համար մենք երախտապարտ ենք մեր հերոս տղաներին և աղջիկներին: Այդ արժանապատվությունը շատ կարևոր է, որպեսզի մենք ոտքի կանգնենք»,- Հայկ Չոբանյան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով…
Հանրության տեղեկատվական գրագիտությունը պետք է լինի բարձր մակարդակի․ մարզպետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հարցազրույց է տվել Արամ Աբրահամյանին՝ Shant TV-ի տաղավարում։ Հարցազրույցում Չոբանյանը անդրադարձել է նաև Տավուշի անվտանգային համակարգային։ «Ցանկացած վտանգի դիմագրավելու համար մեզ պետք է ուժեղանալ․ ունենալ ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ, ուժեղ անվտանգային համակարգ», – ասել է մարզպետը։ Խոսելով բնակչության տեղեկատվական անվտանգության խնդիրներից, Չոբանյանը նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց դիմակայունության բարձրացումը։…
Այսօր Կառավարության նիստին ներկա էին նաև մարզպետերը
Այսօր ՀՀ կառավարության նիստին ներկա էին նաև Հայաստանի մարզերի ղեկավարները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց նրանց ու ասաց, որ ուրախ է իրենց տեսնելու առթիվ։ Վարչապետը նշեց, որ հետագայում նրանց մասնակցությունը կդրաձնեն ավելի ակտիվ ու արդյունավետ։
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր մարզային հերթական խորհրդակցությունը տեղի է ունենում…
Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ -ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանին
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին: Հովհաննես Հարությունյանը դեսպանին ներկայացնելով Շիրակի մարզը՝ նշել է, որ մարզը զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում, ինչպես նաև տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ ունի։ «Ողջունում ենք ձեզ Շիրակում, ուրախ ենք ձեզ տեսնելու մեր հյուրընկալ մարզում, հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերությունների մասին մենք գիտենք դեռ 88-ի ծանր տարիներին, երբ…
Արագածոտնի նախկին մարզպետին ու նրա եղբորը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորին մեղադրանքներ են առաջադրվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու…
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, ԱԺ պատգամավորներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված հայ քաջորդիների հիշատակը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի…
Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից
ՀՀ կառավարությունն այսօր՝ նիստի ընթացքում, որոշում կայացրեց Տիգրան Պետրոսյանին ազատել Շիրակի մարզպետի պաշտոնից։ Շիրակի նոր մարզպետը կարող է լինել Հովհաննես Հարությունյանը, ում նշանակման հարցը Կառավարության նիստի օրակարգում է։ Հիշեցնենք, որ Պետրոսյանը մարզպետի պաշտոնում էր 2019 թվականից։
Սյունիքի մարզի բոլոր սահմանները հուսալի ձեռքերում են. մարզպետ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Սիրելի՛ սյունեցիներ Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա ու մեր պաշտպանությունն ամուր է»։ https://www.facebook.com/syunikum/posts/2834246340226520
Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետ
Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, որոշում ընդունվեց՝ Արամ Խաչատրյանին նշանակել Լոռու մարզպետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Անդրեյ Ղուկասյանը։ Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Խաչատրյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց Խաչատրյանին ու մաղթեց հաջողություններ։














