Մարմնամարզություն

  • Նատալյա Ռոտենբերգը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ

    Նատալյա Ռոտենբերգը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ

    Տիգրան Արզաքանցյանի տիկին Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր։ Ռոտենբերգը նախկին մարմնամարզուհի է ու բալետի պարուհի։ Նա ղեկավարելու է գեղարվեստական մարմնամարզությունը։

  • Time-ը նշել է Տարվա մարզիկին

    Time-ը նշել է Տարվա մարզիկին

    Գեղարվեստական մարմնամարզության աստղերից Սիմոնա Բայլսը Time ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա մարզիկ»։ Այս մասին տեղեկանում ենք հենց ամսագրից։ Հիշեցնենք, որ Բայլսը այս տարվա ամառային Օլիմպիական խաղերում մարմնամարզության թիմային մրցումներում արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել, ինչպես նաև բազում անգամներ դարձել է աշխարհի չեմպիոն։ Բայլսը 24 տարեկան է։

  • Մահացել է Ալբերտ Ազարյանի տիկինը

    Մահացել է Ալբերտ Ազարյանի տիկինը

    Մահացել է հռչակավոր մարմնամարզիկ, «Ազարյանական խաչի» հեղինակ Ալբերտ Ազարյանի տիկին՝ Ելիզավետա Ազարյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook-ի էջում։ ՀՄՖ-ն իր ցավակցությունն է հայտնել է Ելիզավետա Ազարյանի հարազատներին։ Նշենք, որ Ազարյանը մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։

  • Հայկ Մարությանը պարգևատրել է օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին

    Հայկ Մարությանը պարգևատրել է օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին

    Օգոստոսի 17-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հաջողություն գրանցած՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներին: Շնորհավորելով ձեռքբերված հաջողության համար՝ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար՝ քաղաքապետը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկ, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի…

  • ՕԽ-ում մեր մեդալակիրներից 2-ը վերադարձել են հայրենիք

    ՕԽ-ում մեր մեդալակիրներից 2-ը վերադարձել են հայրենիք

    32-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանը վերադարձել են հայրենիք։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանք ջերմ ընդունելության են արժանացել։ Մարզիկներին դիմավորելու էին եկել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների ու բազմաթիվ երկրպագուներ։ Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Դավթյանը՝ բրոնզե։

  • Օլիմպիական խաղեր․ Արթուր Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը ցույց տվեց նժույգթափերում

    Օլիմպիական խաղեր․ Արթուր Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը ցույց տվեց նժույգթափերում

    Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը շարունակում է իր ելույթները Օլիմպիական խաղերում։ Հենացատկից հետո Դավթյանը հանդես եկավ նժույգթափերի որակավորման փուլում։ Այստեղ մեր մարզիկն իր կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց, որը նույնիսկ ավելին է, քան այն արդյունքը, որով Դավթյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն այս ձևում։ Այսպիսով, Դավթյանը նժույգթափերում ստացավ 14,566 գնահատական։ Նշենք, որ հայ մարզիկը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 14,266…

  • Օլիմպիական խաղեր․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ հենացատկում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Օլիմպիական խաղեր․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ հենացատկում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից՝ մարզմնամարզիկ Արթուր Դավթյանը շարունակում է ելույթը որակավորման փուլում։ Վերջինը հենացատկի փուլն էր, որտեղ Արթուրը փայլուն հանդես եկավ՝ ստանալով 14,866 գնահատական։ ArmSport-ը ներկայացրել է ֆոտոշարք՝ հայ մարզիկի ելույթից։

  • Ալսօր լեգենդար Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ալսօր լեգենդար Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Նրա մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել։ Յուրաքանչյուր լեգենդ վերածվել է ոսկու։ Յուրաքաչյուր լեգենդ մնացել է անվերծանելի․․․ Այսօր Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է։ Լեգենդար մարզիկը դարձավ 92 տարեկան»։ Տեսանյութը՝ Առաջին ալիքի։ https://www.facebook.com/minESCSarm/posts/3128536317373641?__cft__%5B0%5D=AZVRFa3GH6CA5ryhGyUxCNHlR-786vpGIHPuYCqa1ZePBa6JHxJJ8zlHB19WTGNeCBU1BvS-Rln-T4eIUglrxjiGK6mngnQybF9KzH7oFWOhapTJJ9DK9qeb5zalABbgASxorl-Q02HAzI2TCMpJjUO7_mR_L3CR6uobP_JBxEUWbg&__tn__=%2CO%2CP-R

  • Ազարյանը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ

    Ազարյանը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ

    Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը։ Նա փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։ Վանոյանը ընտրվել է միաձայն։ Նա նախկին մարմնամարզիկ է ու մարզիչ, եղել է ֆեդերացիայի փոխնախագահը։ Նշենք նաև, որ Ազարյանը պաշտոնից հեռանալուց անիջապես հետո ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ Նա Վանոյանին հաջողություններ է մաղթել…

  • Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը

    Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը

    Գագիկ Վանոյանը՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ: Հունվարի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի արտահերթ համագումարը, որի օրակարգում ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն էր: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված էր մեկ թեկնածու՝ ՀՄՖ փոխնախագահ Գագիկ Վանոյանը, որն ընտրվել է միաձայն: Գագիկ Վանոյանը փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որը ֆեդերացիան ղեկավարում էր 1998…

  • Հավաքականի ողջ կազմով պատրաստ ենք կռվել թշնամու դեմ․ Հակոբ Սերոբյան

    Հավաքականի ողջ կազմով պատրաստ ենք կռվել թշնամու դեմ․ Հակոբ Սերոբյան

    Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ «Պատերազմում կորուստներն անխուսափելի են, բայց մեր ոգին ու կամքը կոտրել հնարավոր չէ։ Արցախը միշտ եղել ու լինելու է Հայաստանի անբաժանելի մասը․ ուստի լինենք միասնական մեր երկիրը պաշտպանելու գործում։ Հավաքականի ամբողջ կազմով պատրաստ ենք հարկ եղած դեպքում թշնամու դեմ կռվելու առաջնագծում։ Վստահ եմ՝ հաղթելու…

  • Դանիան հրաժարվեց ընդունել մարմնամարզության Աշխարհի առաջնությունը

    Դանիան հրաժարվեց ընդունել մարմնամարզության Աշխարհի առաջնությունը

    Մարմնամարզության 2021 թվականի աշխարհի առաջնությունը ընդունող երկիրը՝ Դանիան, հրաժարվել է ընդունել առաջնությունը։ Այս մասին Դանիայի մրցաձև ֆեդերացիան հաղորդագրություն է ուղարկել մարմնամարզության միջազգային ֆեդերացիային։ FIG-ի գործկոմը այժմ պետք է նոր մրցավայր ընտրի առաջնության համար։ Այդ հարցը կքննարկվի առաջիկայում։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել 2021 թվականի հոկտեմբերին։

  • Վերանայվել է մարմնամարզության միզազգային մրցաշարերին մասնակցելու տարիքային շեմը

    Վերանայվել է մարմնամարզության միզազգային մրցաշարերին մասնակցելու տարիքային շեմը

    Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի գործկոմը ( FIG ) փոխել է մարզիկների տարիքային շեմը։ Հետայսու խոշոր միջազգային մրցաշարերին կարող են մանակցել 16 – ից ոչ ցածր տարիք ունեցողները։ Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021 թ․ տեղափոխվելու պատճառով այս կետը վերանայվել է: 2005թ․ ծնված մարզիկները մասնակցության իրավունք կունենան։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

  • Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան կարևոր որոշումներ է կայացրել

    Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան կարևոր որոշումներ է կայացրել

    Տոկիոյում կայանալիք 2020 թվականի օլիմպիական խաղերի ժամկետները մեկ տարով հետաձգելու կապակցությամբ, մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ( FIG ) մի շարք կարևոր որոշումներ է կայացրել։ Դրանք տեղեկատվական բնույթի են և հիմնականում վերաբերում են մարզիկներին ու ազգային ֆեդերացիաներին: Օլիմպիական խաղերի սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ցատկացանցի 324 տեղերից գրեթե 75% -ը որակավորված է։ Բոլոր ստացած ուղեգրերը մնում են ուժի…