մարտական ջոկատ

  • Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

    Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 12։06-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ամանոս գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը…

  • Հրդեհ Արծվաբերդ գյուղում․ տուժածի վիճակը միջին ծանրության է

    Հրդեհ Արծվաբերդ գյուղում․ տուժածի վիճակը միջին ծանրության է

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին` ժամը 13։46-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։…

  • Քաղաքացին ընկել է Արագածավան-Արտենի ջրանցքը

    Քաղաքացին ընկել է Արագածավան-Արտենի ջրանցքը

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին` ժամը 16:23-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ջրի հոսքի դադարեցման աշխատանքներ: Որոնողական աշխատանքներն իրականացվում են Արագածավան-Արտենի ջրանցքի երկայնքով՝ 2…

  • Սուրբ Հովհաննես կոչվող մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

    Սուրբ Հովհաննես կոչվող մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

    Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 14:06-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի մոտակայքում գտնվող «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել Աննա Գ․-ին (ծնված 1966 թ․)…

  • Ավանգարդ Կարբի հանգստի գոտու մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը. կա մեկ զոհ և երեք տուժած

    Ավանգարդ Կարբի հանգստի գոտու մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը. կա մեկ զոհ և երեք տուժած

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 19:38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և երեք տուժած։

  • Azat TV

    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2.9 հա տարածքում բռնկված հրդեհները

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 18-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 7000 քմ, 3000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝…

  • Azat TV

    Սոլակ գյուղում ժայռից գլորված տղայի վիճակը ծայրահեղ ծանր է

    Oգոստոսի 16-ին, ժամը 12։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։…

  • Azat TV

    Չարենցի փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 12-ին` ժամը 19։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 70/8 շենքի մուտքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել՝ 19։49-ին։ Շենքի մուտքում՝ 3-րդից…

  • Ավտովթար Երևան-Շորժա ավտոճանապարհին․ փրկարարները մոտեցել են օգնության

    Ավտովթար Երևան-Շորժա ավտոճանապարհին․ փրկարարները մոտեցել են օգնության

    ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ գոստոսի 1-ին, ժամը 13։51-ին ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի` Շորժա գյուղում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ և մոտեցել օգնության։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։ Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 46-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան…