Հասարակություն

Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 12։06-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ամանոս գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 18։33-ին։ Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ