մարտի 1

  • «Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով, կարծում եմ, շատ կարճ ժամանակ հետո կհարցաքննվի». Նինա Կարապետյանց

    «Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով, կարծում եմ, շատ կարճ ժամանակ հետո կհարցաքննվի». Նինա Կարապետյանց

    ԳԱԼԱ-ն զրուցել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի հետ: -Այս փուլում ինչպե՞ս եք գնահատում Մարտի 1-ի բացահայտման գործընթացը: -Ես տեսնում եմ, որ կատարում են գործողություններ, բայց անհանգստություններ ունեմ՝ որքանով են դրանք արդյունավետ: Հասկանալի է, որ քննությունը մեզ համար փակ է, բայց, օրինակ, Միքայել Հարությունյանի պարագայում ասում են, որ հարցում են արել և պարզել, որ նա…

  • Դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում  կայացրեց

    Դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորքի նստավայր) Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այսպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: Վահագն Հարությունյանի մեղադրանքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է երկու նոր մեղադրանքներով: Մասնավորապես, Հարությունյանը որպես մեղադրյալ է…

  • Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում. Նիստը հետաձգվել է

    Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում. Նիստը հետաձգվել է

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննարկումը: Հայցը կքննվի 2019-ի հունվարի 9-ին։ Ինչպես նիստի ավարտին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, քննիչն ասել է՝ աշխատանքային ժամն ավարտվել է, ինքն էլ անձնական բազմաթիվ գործեր ունի ու պետք է գնա։ «Պարզվում է՝ մեր քննչական…

  • Պեսկովը հաստատել է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին

    Պեսկովը հաստատել է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը շնորհավորել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ամանորը և Սուրբ ծնունդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ավելի վաղ Պուտինը Քոչարյանին շնորհավորելով քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել: Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։

  • «Վեր­քը սեղմելով՝ փորձել են մարդու ցուցմունքը կեղծել». Ա.Քոչարյան

    «Վեր­քը սեղմելով՝ փորձել են մարդու ցուցմունքը կեղծել». Ա.Քոչարյան

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներն իրենց զեկույցներում պարբերաբար անդրադարձել են Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի՝ մասնավորապես քննիչների կողմից կատարված ենթադրյալ խախտումներին: Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: – Փաստահավաք խմբի գոր­ծունեության ընթացքում Վա­հագն Հարությունյանի գոծողու­թյունների հետ կապված բողոք­ներ եղե՞լ են:…

  • Դատախազությունը  բողոք չի ներկայացնի Վահագն Հարությունյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ

    Դատախազությունը բողոք չի ներկայացնի Վահագն Հարությունյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ

    Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվի բավարար հիմքեր չլինելու պատճառով»,-…

  • Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի

    Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի

    tert.am-գրում է՝ Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հարցին, թե երբվանից է Միքայել Հարությունյանը հանդիսացել ՌԴ քաղաքացի, Օհանջանյանն ասաց. «Լրացուցիչ հարցում է ուղարկվել ՌԴ՝ պարզելու, թե…

  • Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժվեց

    Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժվեց

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Գևորգյանը: «Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց: Ես կարծում եմ, որ, այս պահի դրությամբ, կայացվել է արդար որոշում՝ այնքանով, որքանով հաշվի են առնվել դատական նիստերի ժամանակ մեր փաստարկները: Բայց սա չի նշանակում, որ մենք այլևս անելիք չունենք,…

  • «Մարտի 1-ից հետո, Սերժ Սարգսյանի վարչակազմը խոչընդոտում էր արդարադատությանը». Սեդա Սաֆարյանը
  • «Արմեն Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ»,- Արմեն Գևորգյանի պաշտպան

    «Արմեն Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ»,- Արմեն Գևորգյանի պաշտպան

    Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին: Նոր Նորքի նստավայրում կայացած դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Դատական նիստն ավարտվեց, միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և վաղը, ժամը 16:00-ին դատական ակտը կկայացվի, կհրապարակվի,…

  • Մարտի 1-ի գործով անցնող Արմեն Գևորգյանը ցուցմունք է տվել

    Մարտի 1-ի գործով անցնող Արմեն Գևորգյանը ցուցմունք է տվել

    Armtimes.am-ի փոխանցմամբ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ցուցմունք է տվել իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Այս մասին այսօր, դատարանում պատասխանելով մեր հարցին, ասաց նրա պաշտպան էրիկ Ալեքսանյանը: Նա ասաց, որ նիստը մինչեւ 15:00-ն ընդմիջվել է. պատճառն այն է, որ պաշտպանական կողմը լրացուցիչ ապացույցներ է պահանջել դրանց ծանոթանալու համար: Ըստ պաշտպանի՝ պահանջված նյութերը կարեւոր են հետագայում Գեւորգյանի…

  • Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել

    Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել, փոխանցում է armtimes.com-ը։ Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա նշեց, որ Գեւորգյանի մեղադրանքը լրացվել է, սակայն թե ինչ մեղադրանքների մասին է խոսքը՝ Ասլանյանն ասաց, որ կտեղեկացնի ավելի ուշ: Այսօր վարույթն իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այն այսօր սկսվել եւ…

  • Նիստը հետաձգվել է

    Նիստը հետաձգվել է

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին: Դռնփակ նիստը նախագահում էր դատավոր Արման Հովհաննիսյանը:

  • Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը

    Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը

    Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, հայտնում է 168.am-ը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը: Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում…

  • Քոչարյանի պաշտպանական թիմից հայտնում են, որ նրանց դեռևս չի տրամադրվել վերաքննիչ բողոքի որոշումը

    Քոչարյանի պաշտպանական թիմից հայտնում են, որ նրանց դեռևս չի տրամադրվել վերաքննիչ բողոքի որոշումը

    «Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը: Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի…