մեծ թենիս

  • Ջոկովիչը կիսաեզրափակիչ դուրս եկավ առանց մրցելու

    Ջոկովիչը կիսաեզրափակիչ դուրս եկավ առանց մրցելու

    Նովակ Ջոկովիչն առանց մրցակցության դուրս եկավ Մադրիդի Մասթերս մրցաշարի կիսաեզրափակիչ: Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում սերբ թենիսիստը պետք է մրցեր խորվաթ Մարին Չիլիչի հետ: Սակայն վերջինս հանվել է Մադրիդի մրցաշարից և Ջոկովիչը դուրս եկավ հաջորդ փուլ, որտե կմրցի Ֆեդերեր-Տիկ զույգի հաղթողի հետ: Նշենք, որ Մադրիդի  Մասթերս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 7,5 միլիոն եվրո, իսկ…

  • Մադրիդում Նադալը մեկնարկեց հաղթանակով

    Մադրիդում Նադալը մեկնարկեց հաղթանակով

    Ռաֆայել Նադալը հաղթանակով է մեկնարկել Մադրիդում անցկացվող մրցաշարը: Տղամարդկանց մրցաշարի երկրորդ շրջանում իսպանացի թենիսիստի հակառակորդը Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմն էր: Շուրջ 1 ժամ 39 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց երկու սեթերում, միևնույն 6:3 հաշվով։ Մադրիդի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին:  

  • Ինձ համար գլխավոր մրցաշարը  Ուիմբլդոնն է. Ֆեդերեր

    Ինձ համար գլխավոր մրցաշարը Ուիմբլդոնն է. Ֆեդերեր

    Ռոջեր Ֆեդերերը խոսել է առաջիկա Մադրիդի մրցաշարից և նշել է, թե որն է իր համար ամենակարևոր մրցաշարը։ «Զգում եմ, որ Մադրիդում կարող եմ խաղալ առանց որևէ ճնշման։ Ի՞նչ ունեմ կորցնելու։ Ես արդեն 3 տարի է՝ գրունտի վրա չեմ խաղացել և վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ «Ռոլան Գարոսին» մասնակցելու եմ«ինչ լինում է, թող լինի» մտքով։ Գուցե…

  • Ես չգիտեմ էլ՝ ինչպես է հնարավոր աշխատել առանց նվիրվածության. Ջոկովիչ

    Ես չգիտեմ էլ՝ ինչպես է հնարավոր աշխատել առանց նվիրվածության. Ջոկովիչ

    Նովակ Ջոկովիչը խոսել է իր առաջընթացին նպաստած գործոնների մասին: «Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ կարո՞ղ էի դառնալ քաղաքական գործիչ: Ես ամեն ինչ, յուրաքանչյուր աշխատանք կատարում եմ նվիրվածությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ՝ դրան տալով իմ ամբողջ ժամանակը:Ես չգիտեմ էլ՝ ինչպես է հնարավոր աշխատել առանց նվիրվածության: Միշտ փորձում եմ հնարավորինս լավ ներկայացնել երկիրս: Սերբիայից մարդկանց հետ շփումն…

  • Ֆերերի հետ շատ պահեր ենք ապրել. Նադալ

    Ֆերերի հետ շատ պահեր ենք ապրել. Նադալ

    Ռաֆայել Նադալը խոսել է Դավիդ Ֆերերի նկատմամբ 6-3, 6-3 հաշվով տոնած հաղթանակի մասին: «Նախորդ խաղիս հետ համեմատած՝ մեծ տարբերություն եմ տեսնում: Ես այլ էներգիա էի զգում, այլ մոտիվացիա ունեի: Ինձ պետք էր խաղալ այլ տրամադրվածությամբ, որպեսզի առաջընթաց գրանցեի:Դա հաջողվեց: Դավիդն ավելիին է արժանի: Սա շատ էմոցիանալ օր էր: Իհարկե, ուրախ եմ հաղթանակի համար, բայց տխուր…

  • Ալեքսանդր Զվերևը խոսել է Ֆեդերերի մասին

    Ալեքսանդր Զվերևը խոսել է Ֆեդերերի մասին

    Աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը կարծում է, որ Ռոջեր Ֆեդերերը միակ թենիսիստն է, որին կարելի է անվանել իդեալական։ «Թենիսում ոչինչ իդեալական չէ։ Բացառություն է միայն Ռոջեր Ֆեդերերը։ Կարծում եմ՝ իդեալական բառը կարելի է կիրառել միմիայն Ֆեդերերի մասին խոսելիս»,- Զվերևի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը։ Նշենք, որ Ֆեդերերին ընթացիկ մրցաշրջանում հաջողվել է հաղթել 2 մրցաշարում։

  • Ես կարողանում եմ հաղթահարել բոլոր արգելքները. Նադալ

    Ես կարողանում եմ հաղթահարել բոլոր արգելքները. Նադալ

    Ռաֆայել Նադալը խոսել է Բարսելոնայի մրցաշարից ունեցած սպասելիքների մասին: «Իմ նպատակն ինքս ինձ վերգտնելն է: Մեկ անգամ չէ, որ դժվարությունների եմ բախվել, սակայն կարողանում եմ հաղթահարել բոլոր արգելքները: Այս մրցաշարից առաջ պետք է մոռանամ այն ամենը, ինչ նախկինում տեղի է ունեցել: Հույս ունեմ՝ հնարավորինս լավ հանդես կգամ: Եթե չհաջողվի լավ խաղալ Բարսելոնայում, առջևում հնարավորություններ կունենամ…

  • Ֆաբիո Ֆոգինին դարձավ Մոնտե-Կառլոյի մրցաշարի հաղթող

    Ֆաբիո Ֆոգինին դարձավ Մոնտե-Կառլոյի մրցաշարի հաղթող

    Ֆաբիո Ֆոգինին դարձել է Մոնտե-Կառլոյի մրցաշարի հաղթող:Նա եզրափակչում հաղթել է Դուշան Լայովիչին 6:3, 6:4 հաշվով:  Հանդիպումը տևել է 1 ժամ 38 րոպե: Ֆոնինին ոչ մի էյս չի կատարել, 2 կրկնակի սխալ է թույլ տվել ու 5 բրեյք-փոինթից հաջող է իրացրել 4-ը: Նշենք, որ Ֆոնինի համար սա կարիերայի 9-րդ տիտղոսն էր:

  • Չեմ կարոտում թենիսը.Նալբանդյան

    Չեմ կարոտում թենիսը.Նալբանդյան

    Դավիդ Նալբանդյանը վերհիշել է իր կարիերայի լավագույն խաղերը, ինչպես նաև խոսել է Ռոջեր Ֆեդերերի և Ռաֆայել Նադալի հետ դիմակայության մասին: «Չէի ասի, թե դժբախտություն է այն, որ իմ կարիերան համընկել է Ֆեդերերի և Նադալի ժամանակաշրջանի հետ: Պարզապես հիանալի տարիներ էին, չէ՞ որ ես երկուսին էլ հաղթել եմ: Ավելի լավ է լինել աշխարհի երրորդ ռակետը՝ զիջելով…

  • Ֆեդերերը եզրափակչում է

    Ֆեդերերը եզրափակչում է

    Մայամիում ընթացող  մասթերս մրցաշարի կիսաեզրափակչում շվեցարացի Ռոջեր Ֆեդերերն իր ուժերն էր չափում Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովի հետ:: Շուրջ  1 ժամ 44 րոպե ձգված մրցաշարում Ֆեդերերն հաղթելով երկու սեթերում (6:2, 6:4) դուրս եկավ եզրափակիչ, : Եզրափակչում Ֆեդերերին կսպասի ԱՄՆ-ը ներկայացնող Ջոն Իսները:

  • Ֆեդերերը հաղթեց և դուրս եկավ Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ

    Ֆեդերերը հաղթեց և դուրս եկավ Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ

    Ռոջեր Ֆեդերերը հաղթել է  Քևին Անդերսոնին(6:0, 6:4) և դուրս է եկել Miami Open-ի կիսաեզրափակիչ: Ֆեդերերի ակտիվում 3 էյս կա, 2 կրկնակի սխալ և 5 բրեյք-փոինթ` հնարավոր 13-ից:Անդերսոնը 4 էյս է իրացրել, թույլ է տվել 4 կրկնակի սխալ և 1 բրեյք-փոինթ իրացրել հնարավոր 1-ից: Հանդիպումը տևել է 1 ժամ 26 րոպե։ https://youtu.be/I_A9Yf5M4Mo Եզրափակիչ դուրս գալու համար…

  • Ջոկովիչը մեկնաբանել է Բաուտիստա-Ագուտից կրած պարտությունը

    Ջոկովիչը մեկնաբանել է Բաուտիստա-Ագուտից կրած պարտությունը

    Նովակ Ջոկովիչը Miami Open մրցաշարի չորրորդ շրջանում 6:1, 5:7, 3:6 հաշվով պարտվել է  Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին: Ջոկովիչը hանդիպումից հետո  նշել է, որ լավ չի պատրաստվել վերջին  երկու մրցաշրերին․ «Առաջին անգամը չէ, որ իրար հետևից պարտվում եմ Ինդիան-Ուելսի և Մայամիի մրցաշարերում: Վերջին տարիներին հիմնականում հենց այդպես էլ եղել է: Սա նշանակում է, որ ես պետք է վերանայեմ…

  • Մայամիի մրցաշարում Ջոկովիչը հաղթել է Դելբոնիսին

    Մայամիի մրցաշարում Ջոկովիչը հաղթել է Դելբոնիսին

    Նովակ Ջոկովիչը Miami Open մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին: Հանդիպումը տևել է 1 ժամ 59 րոպե և ավարտվել է 7:5, 4:6, 6:1 հաշվով: Հանդիպման ընթացքում Ջոկովիչի ակտիվում գրանցվել է 3 կրկնակի սխալ, 5 բրեյք–փոինթ՝ 12 հնարավորից, իսկ Դելբոնիսի ակտիվում՝ 7 էյս, 5 կրկնակի սխալ, 3 բրեյք–փոինթ: Ջոկովիչը կմրցի Ռոբերտո Բաուտիստա–Ագուտի հետ  մրցաշարի քառորդ…

  • Մայամիի մրցաշարի երկրորդ շրջանում Ջոկովիչը հաղթել է Տոմիչին

    Մայամիի մրցաշարի երկրորդ շրջանում Ջոկովիչը հաղթել է Տոմիչին

    Նովակ Ջոկովիչը Miami Open մրցաշարի երկրորդ շրջանում երկու սեթում հաղթել է Բերնարդու Տոմիչին` 6:3,6:2 հաշիվներով: Ջոկովիչի ակտիվում 11 էյս կա, 3 կրկնակի սխալ և 3 բրեյք փոինթ՝ 4-ից: Տոմիչը 9 էյս է իրացրել, 4 կրկնակ սխալ  և 1 բրեյք: 3-րդ շրջանում Ջոկովիչը կմրցի արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի հետ: