fbpx
Սպորտ

Ես կարողանում եմ հաղթահարել բոլոր արգելքները. Նադալ

Ռաֆայել Նադալը խոսել է Բարսելոնայի մրցաշարից ունեցած սպասելիքների մասին:

«Իմ նպատակն ինքս ինձ վերգտնելն է: Մեկ անգամ չէ, որ դժվարությունների եմ բախվել, սակայն կարողանում եմ հաղթահարել բոլոր արգելքները:

Այս մրցաշարից առաջ պետք է մոռանամ այն ամենը, ինչ նախկինում տեղի է ունեցել: Հույս ունեմ՝ հնարավորինս լավ հանդես կգամ: Եթե չհաջողվի լավ խաղալ Բարսելոնայում, առջևում հնարավորություններ կունենամ Մադրիդում, Հռոմում և «Ռոլան Գարոսում»»,- Նադալի խոսքը մեջբերել է Բարսելոնայի մրցաշարի պաշտոնական կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ