մեղադրանք
Ջոն Սեթքան մեղադրվում է. արհմիության նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել սպառնալիքների գործով
Արհմիության նախկին ղեկավար Ջոն Սեթքան մեղադրանք է ստացել ոստիկանության կողմից՝ արհմիության ադմինիստրատորին ուղղված ենթադրյալ սպառնալիքների գործով, ինչը նոր լուրջ փուլ է արհմիության շուրջ ստեղծված իրավիճակում։
Ջեյմս Քոմիի դեմ մեղադրանք. քաղաքական ազդեցության, արդարադատության և ճշմարտության պայքար
ԱՄՆ-ի նախկին ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի դեմ առաջադրված մեղադրանքները՝ Կոնգրեսին ստելու և արդարադատությունը խոչընդոտելու մասին, նոր լարվածություն են առաջացրել քաղաքական ազդեցության և օրենքի գերակայության շուրջ.
Կապանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել մի շարք չարաշահումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավար Ա. Հ.-ն, 2012-2018 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, հաստատապես տեղյակ լինելով, որ նույն համայնքի բնակիչներից…
Պահեստազորային զինծառայողը կալանավորվել է ծառայակցի սպանության մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով և 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը…
Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկել քրեական գործ՝ ըստ մեղադրանքի Աղվան Գառնիկի Հովսեփյանի և Վրեժ Վարանցովի Մարկոսյանի, որը դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ: Հիշեցնենք, որ նշված գործով Վ.Մարկոսյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքը կատարելու համար, որ նա, ՀՀ գլխավոր դատախազի,…
Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել Արեգա բարձունքից նահանջ հրաման տալու համար․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, ու զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զինվորականի՝ իր հեղինակությունը և գերակա դիրքն ընդգծելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից…
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել
NEWS.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։
Պակիստանի ոստիկանությունը նախկին վարչապետին մեղադրում է ահաբեկչության մեջ
Պակիստանի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին ահաբեկչության դեմ պայքարի օրենքներով։ Նրանց հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա մեղադրել է ոստիկանությանը և դատական համակարգին իր մտերիմ օգնականին կալանավորելու և խոշտանգելու մեջ: Երկրում լարվածությունը մեծ է, նախկին առաջնորդի կողմնակիցները, որոնք հավաքվել են նրա տան մոտ, խոստանում են «վերցնել իշխանությունը» եթե նրան…
Հավաքի մասնակցին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում կազմակերպված հավաքի մասնակիցը 2022թ. մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հավաքի…
Մեղադրանք է առաջադրվել Արաքս համայնքի ղեկավարին
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը, 2016-2021 թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով…
Մենդիին 8-րդ մեղադրանքն է առաջադրվել բռնաբարության հոդվածով
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդիի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Sky Sports-ը: Այսօր Չեսթերի թագավորական դատարանի նիստի ժամանակ դատավոր Սթիվեն Էվերեթը հանել է բռնաբարության ութերորդ դրվագի մասին տեղեկատվության հրապարակման արգելքը։ Այժմ Մենդին մեղադրվում է ընդհանուր առմամբ 10 հանցագործության մեջ՝ բացի վերը նշվածից, խոսքը սեռական բռնության մեկ դրվագի և բռնաբարության մեկ փորձի մասին է։…
Երևանի բանկիչը սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է 33-ամյա և 22-ամյա անձանց․ նրան մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի երկու բնակիչների մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Փիլոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Արցախում 6 տարեկան երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության գործն ուղարկվել է դատարան․ Դատախազություն…
Չարաշահումներ Մասիսի ԲԿ-ում․ մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին ու ևս 5 անձի
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նախարար Փիլոյանին…
Քարահունջի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու դեպքի հանգամանքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ ԱԱԾ-ն անօրինական միգրացիայով զբաղվող խումբ է բացահայտել․ կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)…
Քոչարյանին առաջադրված մեղադրանքով՝ նրան սպասվում է 7-12 տարվա ազատազրկում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Վերջինս նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։ Այսօր ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Դանիբեկյանը հայտնեց, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար և դրա համար 7-ից 12 տարի ազատազրկում է սպասվում՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։ Քոչարյանի պաշտպան…















