մեղավոր
Ազատազրկվել է Իրանի գործող նախագահի եղբայրը
Իրանի դատարանը երկրի գործող նախագահ Հասան Ռոհանիի եղբորը 5 տարով ազատազրկել է: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել է Իրանի Գերագույն դատարանի ներկայացուցիչը: Նախագահի եղբայրը մեղավոր է ճանաչվել կոռուպցիոն գործարքի։ Այնուամենայնիվ, մեղադրանքի բոլոր մանրամասները չեն բացահայտվում։ Նշենք, որ Հասան Ֆրեյդունը ձերբակալվել էր 2017-ի հուլիսին: Այդ ժամանակ նա Իրանի նախագահի խորհրդականն էր: Հավելենք, որ Իրանի…
Քրեական հեղինակությունը մեղավոր ճանաչվեց և համաներումով ազատ արձակվեց
Քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի գործով դատավճիռը մասնակի բեկանվեց և փոփոխվեց: Որոշումը քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ: Դատարանն Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-113 հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ պատիժ նշանակել 4 տարի ժամկետով: «Ալիկ Բանդուրյանի…
Հրապարակվել է Փաշինյանի ազգականի գործով դատավճիռը
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը հունիսի 14–ին փաստաթուղթ կեղծելու մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանի ազգականի՝ Մամիկոն Հովհաննիսյանի գործով դատավճիռ է կայացրել։ Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, Մամիկոն Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել 2019թ փետրվարի 19-ին իրավաբանական փաստ հաստատող՝ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ օգտագործելու համար և դատապարտվել 200.000 դրամ տուգանքի։ Մինչ գործով…
Քրայսթչերչի հրաձիգը մզկիթների վրա հարձակման մեջ իրեն մեղավոր չի ճանաչել
Այս տարվա մարտին Քրայսթչերչում մզկիթների վրա հարձակումների շարքի իրագործման մեջ հիմնական կասկածյալ Բրենթոն Թարանթն իրեն մեղավոր չի ճանաչել հանցագործությունների կատարման համար: Այս մասին հայտնում է BBC News-ը: Թարանթը մեղադրվում է 51 մարդու սպանության, կանխամտածված սպանության 40 դրվագի և Նոր Զելանդիայի մզկիթներում մուսուլմանների զանգվածային գնդակահարության արդյունքում ահաբեկչական գործողության մեկ դրվագի մեջ: Դատական նիստին մասնակցել են նաև…
Կալիֆոռնիայում սինագոգի հրաձիգը չի ընդունում մեղքը
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում սինագոգում հրաձգություն իրականացնելու համար կասկածյալը դատարանում չի ընդունել իր մեղքը: Ջոն Իրնեսթն իրեն մեղավոր չի ճանաչել սպանության, սպանության փորձի և միտումնավոր հրդեհ կազմակերպելու համար: Նշվում է, որ դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրան: Բացի դրանից` Իրնեսթին զրկել են գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո…
Էդուարդ Բաբայանը դատապարտվեց և համաներմամբ ազատ արձակվեց
Երեկ՝ մարտի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ եւ համաներմամբ ազատ արձակել։ Այս մասին «Փաստինֆո» լրատվական կայքը տեղեկացել է Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանից։ Մելքոնյանի խոսքով՝…