Մետրոպոլիտեն

  • Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ

    Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ

    Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։ Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։ Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն։

  • Հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Սասունցի Դավիթ կայարանում

    Հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Սասունցի Դավիթ կայարանում

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված: Հորդորում ենք…

  • Բաբկեն Սեդրակյանը նշանակվել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար

    Բաբկեն Սեդրակյանը նշանակվել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար

    Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են՝ ընկերության տնօրենի պաշտոնակատար Սահակ Վարդանյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի № 3009-Ա որոշման համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակել Բաբկեն Սեդրակյանը։

  • Մետրոպոլիտենի երթևեկությունը դադարեցվել էր տեխնիկական խնդիրների պատճառով

    Մետրոպոլիտենի երթևեկությունը դադարեցվել էր տեխնիկական խնդիրների պատճառով

    Երևանի մետրոպոլիտենի կայարաններում օգոստոսի 17-ին ժամը 10:35-ին տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցվել էր աշխատանքները: «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլին խոսնակ Տաթև Խաչատրյանը նշել է, որ տեխնիկական խնդիրները ժամը 11:15-ի դրությամբ վերացվել են մասնագետների կողմից: «Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանները բնականոն հունով շարունակում են աշխատանքը»,- ասաց Տաթև Խաչատրյանը:

  • ԱԻՆ են ահազանգել, որ ԱԺ-ում, օդանավակայանում, քաղաքապետարանում և մետրոպոլիտենի բոլոր կայարաններում պայթուցիկ սարքեր կան

    ԱԻՆ են ահազանգել, որ ԱԺ-ում, օդանավակայանում, քաղաքապետարանում և մետրոպոլիտենի բոլոր կայարաններում պայթուցիկ սարքեր կան

    ՀՀ ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ տեղեկություն են ստացել տարբեր հասցեներում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ. Հայտարարության մեջ մասնավորաբար ասվում է. «Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։…

  • Մետրոպոլիտենը վերսկսել է իր աշխատանքը

    Մետրոպոլիտենը վերսկսել է իր աշխատանքը

    Այսօր առավոտյան՝ ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Նրանք պահանջել են աշխատավարձի բարձրացում: Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցություններից հետո մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։    

  • Երևանի մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը

    Երևանի մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը

    Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նոր տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը: Այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցությանը ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունիսի 3-ի որոշման համաձայն` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սահակ Վարդանյանը։

  • Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքը բոլոր փոքրիկների համար անվճար կլինի

    Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքը բոլոր փոքրիկների համար անվճար կլինի

    Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենը անակնկալներ է պատրաստել փոքրիկների համար: Մետրոպոլիտենից տեղեկանում ենք՝ տոնական օրվա կապակցությամբ մուտքն անվճար կլինի բոլոր փոքրիկների համար: Ժամը 11:00-ին մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան: