Մզկիթ
15 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյում մզկիթի վրա հարձակումից
Բուրկինա Ֆասոյի Սալմոսի գյուղում մզկիթի վրա հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC News-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել: Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Մինչև այժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Տեղացիներից շատերը լքում են իրենց տները և փախչում դեպի Մալի, որի սահմանը…
Արցախում մզկիթ է վերականգնվում . (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ղարաբաղի Շուշի քաղաքի Գևհար աղայի մզկիթի վերականգնումը, որը մեծապես տուժել է 1992-1994թթ-ի ղարաբաղյան պատերազմի ժամանակ, թվում էր, թե պետք է նյարդայնացներ տեղացիներին։ Թվում էր, մարդիկ պետք է գային այստեղ ամեն օր, հետևեին աշխատանքների ընթացքին և քննարկեին Ղարաբաղի համար այս անսովոր իրադարձությունը։ Սակայն աշխատանքների իրականացման վայրը բնավ այդպիսի տեսք չուներ․ այնտեղ էր մեկնել JAMnews-ի թղթակիցը։…
Ոստիկանությունը հետաքննում է Օսլոյի մզկիթներից մեկում տեղի ունեցած կրակոցները
Նորվեգական ոստիկանությունը հետաքննում է Օսլոյի մզկիթներից մեկում տեղի ունեցած կրակոցները, որոնց հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Իրավապահները չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը: Կասկածյալը, ում անունը չի հաղորդվում, ըստ պաշտոնական հայտարարությունների՝ հայտնի է աջակողմյան հայացքներով և հանդես էր գալիս միգրանտներին դատապարտող կոչերով: Ձերբակալվածը 20 տարեկան է, նա ներխուժել է մզկիթ և կրակ բացել, սակայն անցորդների օգնությամբ…
Իսպանիայում մզկիթի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
Անհայտ մոտոցիկլավարը մի քանի կրակոց է արձակել դեպի մզկիթի կողմը իսպանական Սեուտա ինքնավար քաղաքում: Այս մասին հայտնում է Efe գործակալությանը։ Այլ տվյալներով՝ հարձակվողները երկուսն են եղել։ Արձակվել է չորս կրակոց, ոչ ոք չի տուժել, բայց մզկիթում խուճապ է սկսվել։ Հարձակվողը (կամ հարձակվողները) փախել են։
Աթենքում կառուցել են առաջին մզկիթը
Աթենքում երկրի անկախության հռչակումից հետո ավարտվել է առաջին մզկիթի կառուցումը։ Ուրբաթ օրը Հունաստանի կրթության և կրոնի հարցերով նախարար Կոստաս Գավրօղլուն այցելել է այդտեղ աշխատանքների ընթացքին տեղեկանալու համար։ Այս մասին հայտնել է Կրթության նախարարությունը: «Սա չափազանց կարևոր օր է մեր երկրի համար, երբ բազմաթիվ հակասություններից և խոչընդոտներից հետո մեզ հաջողվեց կառուցել մզկիթը մեր քաղաքացիների՝ մահմեդականների համար,…
Պակկիստանի մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վերքեր ստացել պայթյունից։ Այն տեղի է ունեցել մայիսի 24-ի ցերեկը Պակիստանի արևմուտքում գտնվող Քվետա քաղաքի մզկիթներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններին: Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է աղոթքի ժամանակ, որին մասնակցում էր 30-ից մինչև 40 մարդ: Նշվում է, որ երեք տուժածներ…
Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել
Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տեսագրությունը հայտնվել է սոցցանցերում։ Հրդեհը սկիզբ է առել Ալ-Աքսա մզկիթի անվտանգության հսկիչ կետում։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Փարիզի Աստվածամոր տաճարում սկսված հրդեհի հետ միաժամանակ, սակայն…
Էրդողանն առաջարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին կրկին մզկիթի կարգավիճակ տալ
Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել թանգարանից մզկիթի, որ այնտեղ հնարավոր լինի անվճար այցելել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այժմ մուտքը տաճար-թանգարան արժե մոտ 10 դոլար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Բոլոր դավանանքների հետևորդ զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մուտք գործել հարևանությամբ եղող Կապույտ մզկիթ։ Նույնը կարելի է անել Սուրբ…
Նոր Զելանդիայում հարձակման ենթարկված երկու մզկիթները կրկին բացվել են
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից հետո երկու մզկիթները կրկին հավատացյալների առջև բացել են իրենց դռները: Այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի ոստիկանությունն իր Twitter-յան էջում: Ինչպես հաղորդում է Նոր Զելանդիայի ոստիկանությունը՝ իրավապահներն ավարտել են դեպքի վայրում աշխատանքները: Այնուամենայնիվ առաջիկա օրերին մզկիթներում ոստիկանության ներկայությունը կշարունակվի: Հիշեցնենք, որ մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում…
Նոր Զելանդիայի մզկիթներում սպանդի կազմակերպչին բռնել են
Նոր Զելանդիայի հրաձգության հեղինակը բռնվել է, նա առնվազն 49 մարդու կյանք է խլել։Երկու մզկիթում իրականացված հրաձգությունից հետո նա իր մեքենայով փորձել է հեռանալ, սակայն շուտով բռնվել է իրավապահների կողմից։ Ոստիկանությունը հայտարարել է, որ մեղավորների որոնումն ավարտվել է։Հանցագործին ոստիկանները կլանավորել են մեքենայով փախչելիս։











