մինսկ-2019
Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Մինսկ-2019-ը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Եվրոպական խաղերում մեր ըմբիշների ելույթները, ինչպես նաև կարծիք հայտնել, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան պետք է հստակ քայլերի դիմի ըմբիշների յուղման դեմ: Ըստ մասնագետի՝ այս չարիքը խանգարում է մաքուր պայքարին, և ժամանակն է՝ խոսքից գործի անցնել: «97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանի առաջին երկու գոտեմարտերը…
Մեդալները մեծ աշխատանքի արդյունք էին․ Արմեն Գրիգորյան
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական, Մինսկում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպական 2-րդ խաղերին Հայաստանի մասնակցությունը: -Ավարտվեցին 2-րդ Եվրոպական խաղերը: Հայաստանի հավաքականը 11 մեդալ նվաճեց՝ 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրնոզե: Կխնդրեմ ամփոփել Եվրոպական խաղերին Հայաստանի պարտվիրակության մասնակցությունը: -Կարծում եմ՝ բավական լավ մասնակցություն ունեցանք: Նախապատրաստական աշխատանքները սկսել էին ամիսներ առաջ:…
Ցանկացած նվաճած մեդալի ճանապարհն էլ դժվար է․ Վահագն Դավթյան
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում արծաթե մեդալ նվաճեց օղակների վարժությունում: Պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց անցած բարդ ճանապարհի և նվաճած մեդալի արժեքի մասին: «Ցանկացած նվաճած մեդալի ճանապարհն էլ դժվար է, քանի որ պետք է հոգեբանորեն տրամադրվես: Հնարավոր է ֆիզիկապես անթերի պատրաստ լինել, բայց հոգեբանորեն չկարողանաս վերջին վայրկյանին կենտրոնանալ ու…
Եվրոպական խաղեր․ Հայաստանը 11-րդն է մեդալային հաշվարկում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում: Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ): Արծաթե մեդալի արժանացան…
Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն է․ Հովհաննես Բաչկով
Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ոսկե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովը (64 կգ) պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին: «Հպարտություն է լինել Եվրոպական խաղերի չեմպիոն: Այս հաղթանակս տարիների իմ անցած ճանապարհն է: Սա ևս մեկ ուղի է դեպի նորանոր հաջողություններ: Ունեմ նպատակներ, որոնց հասնելու համար պետք էր այս հաղթանակը: Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն…
Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական երկրորդ խաղերի մրցութային վերջին օրը: Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակներ վարժության եզրափակչում դարձավ արծաթե մեդալակիր՝ գրանցելով 14.766 արդյունք: Չեմպիոն հռչակվեց Իտալիայի ներկայացուցիչ Մարկո Լոդադիոն (14.800), իսկ բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.733)։ Այս վարժության որակավորման փուլը Վահագն Դավթյանը հաղթահարել էր 14․500 արդյունքով։ Մարզիկն այս տարի Եվրոպայի առաջնությունում դարձել էր…
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Մինսկում
Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրը: Սպորտային մարմնամարզության առանձին վարժություններից հենացատկի եզրափակչում մեր մարզիկը գրանցեց 15.016 արդյունքը: Այսօր ավելի վաղ Արթուր Դավթյանն արդեն մասնակցել էր ազատ վարժության եզրափակչին։ Գրանցելով 13.466 արդյունքը՝ Դավթյանը զբաղեցրեց վերջին՝ 6-րդ հորիզոնականը։ Նշենք, որ մրցումային 9-րդ օրը կայացել էր սպորտային…
Օրվա 3-րդ ոսկին․ Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն իր մեդալների հավաքածուին ավելացրեց նաև Եվրոպական խաղերի ոսկե մեդալը։ Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է…
Եվրոպական խաղեր․ Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի չեմպիոնի կոչման համար
Մինսկում ավարտին մոտեցող 2-րդ Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրը Հայաստանը ներկայացուցիչ կունենա 3 մարզաձևերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ և սպորտային մարմնամարզություն։ Հունահռոմեական ըմբշամարտում 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կփորձի հաղթահարել սփոփիչ գոտեմարտի արգելքը, որպեսզի հնարավորություն ստանա պայքարել բրոնզե մեդալի համար, իսկ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչման համար։Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 14։00-ին։…
Եվրոպական խաղեր․ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրեց 5-րդ տեղը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ Եվրոպական խաղերի բազմամարտի մրցումներում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացավ սպորտային մարմնամարզության տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը, որում Արթուր Դավթյանը գրանցեց 83․632 արդյունքը և զբաղեցրեց 5-րդ տեղը։ 85․465 արդյունքով Եվրոպական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Բելյավսկին։ 84.632 արդյունքով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Օլեգ Վերնաևը (Ուկրաինա), իսկ բրոնզե մեդալը…
Եվրոպական խաղեր․ այսօր Արթուր Ալեքսանյանը դուրս կգա պայքարի
Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 9-րդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ և սպորտային մարմնամարզություն մարզաձևերից։ Պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ)։ Գոտեմարտերը կեմեկնարկեն Երևանի ժամանակով 12։10-ին։ Երեկոյան մրցահերթում Կարապետ Չալյանը (77 կգ) կգոտեմարտի ոսկե մեդալի համար, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ)՝ բրոնզե: Մեդալային…
Եվրոպական խաղեր․ Հովհաննես Բաչկովը կպայքարի ոսկե մեդալի համար
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել երկրորդ Եվրոպական խաղերի եզրափակիչ։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Բաչկովը կիսաեզրափակիչում մենամարտեց հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տարավ։ Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչ մենամարտում Բաչկովը մրցելու է Լյուկ Մակկորմակ (Մեծ Բրիտանիա) – Սոֆիան Ումիա (Ֆրանսիա) կիսաեզրափակիչ մենամարտի հաղթողի հետ։ Հիշեցնենք,…
Եվրոպական խաղեր․ Գոռ Ներսեսյանը բրոնզե մեդալ նվաճեց
Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում: Մրցումային 8-րդ օրը Ներսեսյանը կիսաեզրափակիչում մենամարտեց բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ և 0:5 հաշվով պարտություն կրեց: Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դարձավ բրոնզե մեդալակիր: Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ է տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Ներսեսյանը հաղթել է…
Եվրոպական խաղեր․ Էդգար Ստեփանյանը սկրետչում 16-րդն էր
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ով Եվրոպական խաղերին մասնակցում է ձեռքի կրկնակի կոտրվածքով, հունիսի 27-ին հանդես եկավ սկրետչ մրցաձևում։ Էդգարը մի քանի անգամ առաջատարի դիրքում էր, սակայն վերջին շրջաններում թուլացավ և զբաղեցրեց վերջին՝ 16-րդ տեղը։ Հեծանվասպորտի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը ևս մեկ մեկնարկ ունի հունիսի 28-ին։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Էդգար Ստեփանյանը պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին,…
Եվրոպական խաղեր․ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ունի։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։ Ֆրանգուլյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Մեդալային գոտեմարտում Վալոդյայի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը։…