Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Ամենադիտվածներ

Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական երկրորդ խաղերի մրցութային վերջին օրը:

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակներ վարժության եզրափակչում դարձավ արծաթե մեդալակիր՝ գրանցելով 14.766 արդյունք:

Չեմպիոն հռչակվեց Իտալիայի ներկայացուցիչ Մարկո Լոդադիոն (14.800), իսկ բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.733)։

Այս վարժության որակավորման փուլը Վահագն Դավթյանը հաղթահարել էր 14․500 արդյունքով։

Մարզիկն այս տարի Եվրոպայի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր։

 

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ