Ցանկացած նվաճած մեդալի ճանապարհն էլ դժվար է․ Վահագն Դավթյան

Ամենադիտվածներ

Ցանկացած նվաճած մեդալի ճանապարհն էլ դժվար է․ Վահագն Դավթյան

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում արծաթե մեդալ նվաճեց օղակների վարժությունում:

Պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց անցած բարդ ճանապարհի և նվաճած մեդալի արժեքի մասին:

«Ցանկացած նվաճած մեդալի ճանապարհն էլ դժվար է, քանի որ պետք է հոգեբանորեն տրամադրվես: Հնարավոր է ֆիզիկապես անթերի պատրաստ լինել, բայց հոգեբանորեն չկարողանաս վերջին վայրկյանին կենտրոնանալ ու ստացվի անկանխատեսելի սխալ, որ չես արել մինչև այդ: Ամենաբաղձալին չեմպիոն դառնալն է և բարդ է գիտակցել, որ 0.34 միավոր ես պարտվել մրցակցիդ, բայց արդյունքը գոհացնում է: Շատ ուրախ եմ, քանի որ հինգերորդ տեղով էի անցել եզրափակիչ, իսկ այսօր կարողացա երկրորդը լինել: Ինձ այսօր օգնեց մրցումային փորձը, քանի որ ֆիզիկապես պատրաստ էի: Չնայած մեծ դժվարություններին, չեմ փոշմանում, որ ընտրել եմ այս սպորտաձևը, ու արժեր այս արդյունքի համար մնալ սպորտում: Ծանր վնասվածք եմ ունեցել, վիրահատություն և այլն: Գալիս է պահ, որ մտածում ես՝ առողջությունից թանկ բան չկա, բայց միևնույն է՝ սպորտը թողնելու մասին երբեք չեմ մտածել»,-ասաց Վահագն Դավթյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանն օղակների վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();